Skip to content

Հավատք

September 12, 2010

Էսօր գնացել էի եկեղեցի… բապտիստական (ցավոք մեր քաղաքում հայ առաքելական եկեղեցի չկա, ու ընդհանրապես ես էստեղ եկեղեցի չեմ գնում, բայց էսօր հրավիրել էին, համաձայնվել էի):

Գիտեմ, որ հին փոստերիս մեջ մի քանի անգամ նշել եմ բապտիստական (ավելի շուտ ամերիկական, հահա) տեսակի եկեղեցին: Պատմեմ նրանց համար, ովքեր երբեք էնտեղ չեն եղել, թե ինչպես ա անցնում իրանց կիրակնօրյա «պատարագը»:

Ուրեմն գնում ես, նախ եկեղեցին սովորական շենք ա, կարա ու կարա և ոչ խաչ ունենա իրա վրա: Մտնում ես շենք հազար ու մի դուռ  կա, մի տեղ մարդիկ իրանց երեխեքին են բերում թողնում, որ բարի վալանտյորներն իրանց պահեն, էն մյուս տեղ ինչ որ դասեր են անց կացվում, մոմ ծախող չկա, մենակ բուկլետ բաժանող կա: Հա մեկ էլ էս կողքը կոֆե մոֆե ա դրած, որ վերցնես անցնես սրահ: Մտնում ես սրահ, դե արդեն գիտեք, բացարձակ աշխարհիկ, երկրային սրահ ա, ոչ մի սրբի նկար ոչ մի բան, կտեսնես բեմը, ընդեղ գիտառ միտառ, դհոլ մհոլ դրած, դե նստարաններն են մարդկանց համար, դեմները Աստվածաշունչ տարբեր վերնագրեր ընդունած, ասենք Հիսուսի կյանքը՝ Հոլի Բայբլ վերնագրով, կամ Նոր ու լավ կյանքի գրավական՝ Հոլի Բայբլ, կամ Աստծո պատմություն՝ Հոլի Բայբլ… մի խոսքով, գեղարվեստական գիրք ա ստեղ…. Հա, ու դեմդ դե էկրանն ա, որի վրա փավերփոինթով սլայդ շոու ա ցուցադրում տերտերը ու վերևդ էլ ցվետամուզիկա լուսային էֆէկտներատիպի մի բան :Ճ

Գալիս ա տերտերը, ջինսով մայկայով ու սկսում ա խոսալ, թե ինչ լավն ա Հիսուսը, ինչի պետք ա իրան սիրենք, որ ինքը իրա երեխուն էն օրը հեծանիվ քշել էր սովորացնում ու հասկացավ, որ Աստված իրա կողքն ա, ինչպես նաև իրա երեխու: Հետո ասեց բացեք Աստվածաշունչը, այսինքն Հիսուսի կյանքը ու կարդացեք Ծնունդների գրքի Յովսեփ և Պետաֆրեսի կինը հատվածը, դե կարդացինք, հետո սկսեց բացատրել տող առ տող, մի բանը տաս անգամ, թե ինչքան պետք ա Աստծուն հավատալ և այլն: Ասեց եկեք աղոթենք, որ կարդացինք էս: Շնորհակալություն Աստված ջան, որ հնարավորություն ես տվել մեզ կարդալու այս հատվածը ու դրանից դաս առնելու, բացիր մեր սրտերը, որ քեզ հավատանք, և այլն.. ամեն: Հետո էլի տող առ տող կարևորություններ ու դե եկեք երգենք մեր սրտի ձայնը հասցնենք Աստծուն:

Ու սենց մի երգ են երգում

Հետո կանչում են մարդկանց, որ աղոթեն հատուկ կարիքների համար թաքուն, ու ընդեղ իրանց ինչ որ մարդիկ են սպասարկում, մինչ այդ մյուսները շարունակում են ռոքը, ձեռները երկինք պարզած, հայհիտլեր անելով, ոնց էլ էդքան երգի բառեր անգիր են անում….

Ու էդ ընթացքում մարդկանց սերն ես տեսնում, տատիկ պապիկները իրար գրկախառնված երգում են, իրար թուշ պաչում, ջահելներն իրար սեղմվում, իրանց երեխեքին գրկում պաչում, կամ սովորական ընկերներն իրար ձեռ իրար ուսին են գցում, ու զգում ես մարդկանց միավորումը, գոնե սենց մի տեղ են գալիս, ցույց տալիս, որ դեռ մարդկային սիրտ կա, գոյություն ունի կարեկցանք…. իսկ ամենահետաքրքիրը…. որ սիրտդ լցվում ա, ու սկսում ես հայերեն ասել աղոթքդ…. ու հասկանում ես, որ Աստված մեկն ա, ու ուզում ես ռոք երգի, ուզում ես պատարագ գնա, ուզում ես տանը չոքի Հայր մերն ասա, մարդու մեջ ա իրա հավատքը………

Ու նույնիսկ կրոնն ա էվոլուցիա ապրում…

Advertisements
3 Comments
  1. Lilit permalink

    Ու նույնիսկ կրոնն ա էվոլուցիա ապրում…
    shat hetaqrqir verj er!!!))))

  2. Գայանե permalink

    Տաթև ջան,ամեն ազգ, ամեն մարդկային խումբ ունի իր հավատքը;Նրանք դա
    արտահայտում են յուրովի:Դա թողնենք մի կողմ….
    Ավելի լավ չի? օրենքով ապրես,մաքուր,թեթև, և թեթև էլ քո տուրքը մատուցես
    քո աստծուն:Կարող է նրանք շատ համեստ,առանց ավելորդությունների մի հատ պարզ երգում են, իրար համբուրելով գնում իրենց գործերին:
    Ում են պետք այն մարդկանց աղոթքն ու պատվիրած պատարագները, նրանց կողմից հարյուր հատ մոմ վառելը, երբ գիտես, որ նրանք գիշերը անմարդավայել ժամանակ են անց կացրել սաունաներում /բնականաբար այդ փողերը կոռուպցիայի արդյունք են/, իսկ առավոտյան խաչակնքելով աղոթում են աստծուն և անմեղ հայացքները հառում վերև:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: