Skip to content

Ուս-անող

September 11, 2010

2004 թ. Երևան

Ուս անողները էդ ժամանակ դասակարգվում էին հինգ մեծ խմբերի տակ:

ա. Ուս անողներ, որոնք եկել են համալսարան գիրք կրծելու, բայց ոչ մեկին երբեք ոչ մի ձևով չօգնելու, երբեք դասից չփախչելու    ու ոչ մեկի հետ չշփվելու նպատակով

բ. Ուս անողներ, որոնք նորմալ մարդիկ են, եկել են համալսարան մի բան սովորելու, բոլորին տալիս են իրենց լեկցիաների տետրը, որ արտագրեն, վերջում իրանց մնում ա մի թերթ, բայց մեկա իրանք խելացի են ու սաղ քննությունները հինգ են ստանում, նաև շփվում են բոլոր բոլորի հետ:

գ. Ուս անողներ, ում բախտը բերել ա ընդունվել են, եկել են համալսարան դիպլոմ ստանալու համար, իրանք չեն օգնում, օգտվում են, բայց բոլորին հավասար դիպլոմ են ստանում լիքը գնահատականներով, բայց մեկա ուղեղները դատարկ, իրանց նմանների կողմից շատ սիրված են:

դ. Ուս անողներ, որոնք այս կամ այն կերպ հայտնվել են անվճար ցուցակի տակ, եկել են համալսարան դիպլոմ ստանալու համար, իրանք երբեք չեն օգնում այլ միշտ օգտվում են, մեծամասնության կողմից ամենասիրված ընկեր- ընկերուհիներն են:

ե. Սրանք ուս անողներ չեն այլ ձեռ առնողներ են: Էս կարգի մարդիկ չեն գալիս համալսարան, որ դիպլոմ ստանան, դե բնականաբար դասի չեն գալիս, իրանք ոչ օգնում են ոչ օգտվում, իրանք օգտագործում են, ընկերներ չունեն կուրսում, դասախոսներն էլ իրանց թշնամիներն են միշտ պարտված:

2006 թ. Բ քաղաք, ԱՄՆ

Ստեղ ուսանողները ուսանող էին…

2007 թ. Երևան

Նույն երկու հազար չորսի պատմությունը, ուղղակի նորմալ ուսանողների թիվը զգալի չափով կրճատվել ա, կամ դառել են կրծող, կամ էլ ամուսնացել են, երեխա են պահում:

2008 թ. Լ. քաղաք ԱՄՆ (լոսը չի)

Ստեղ ուսանողության մի այլ կարգ ա: Սաղ կամ դոդիկ են, կամ մոզգ: Համեստաբար ասեմ, որ մենակ ես եմ երրորդ կարգին պատկանում, որ հաստատ դոդիկ չեմ, բայց մոզգ էլ չեմ, ինձ համար սովորում եմ իմ համեստ գիտապաշարով…

2010 թ. Լ. քաղաք ԱՄՆ (լոսը չի էլի)

Զգում են թե ինչքան են դոդիկանում մարդիկ արդեն ավելի… Նայում ես դեմքներին գիրք կարդացողի ժպիտ ա, խոսում ես միայն իրանց գիտական կարողություններից են խոսում, երկու բառ խոսում են վազում են դաս անելու… վայ, վիդեոն նայեք, իսկական բնորոշում ա:

Մոզգ համարյա չի մնացել, մի երկու հոգի էլ չգիտեմ ոնց բուսնել են, որ դեբիլ են, բայց այս կամ այն ճանապարհով ընդունվել են, այս կամ այն ճանապարհով էլ սովորում են, որ հետ չգնան իրանց երկրներ:

Ու տենց նայեցի շուրջս ու երազանք պահեցի. «Խնդրում եմ էլի, մենակ թե ես նորմալ էլ ավարտեմ առանց հոգեբուժարանի միջամտության»:

Իսկ հիմա հետաքրքիր ա նոր սերունդները,որ երկար պատմություն ա… սրանք հլը նոր են ընդունվել, չգիտեն որ կարող ա մեկ էլ գժվեն ու գնաաաաաան սովորելով մինչև քառասուն տարեկան :Թ

Advertisements

From → Ուրիշ

3 Comments
  1. Gayane permalink

    Du hastat ed xmberic voch mekin ches patkanum.Normal sovori.

  2. Lilit permalink

    Mjus tari…. el chasem:D

  3. Gayane permalink

    Tat ,bayc videon mi ban arjer.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: