Skip to content

Ամբոխ

September 3, 2010

Էս նկարը ոնց որ մեր կամպուսն ըլնի: Դասից դուրս ես գալիս, ու բոլորը մի շենքից մյուսն են վազում, կամ գնում կանգառ կամ հաց ուտելու, ու էդ ժամանակ ա, որ ինչ ձևի մարդ ասես փողոցում կհանդիպես….

Իջնում եմ շենքից: Դեմս ա գալիս ուսանողսա, օլա Տատո, օլա չգիտեմ ինչ, ձեռ ես թափահարում ու քայլում առաջ: Դեմովդ վժժում ա մի հատ հեծանիվով տղա, ինքը կասկա ունի, էլ ուրիշների մասին չի մտածում, հազիվ փրկվեցի հեծանիվի տակ մեռնելուց: Առաջ ես գնում մեկ էլ դեմդ ա կտրում մի հատ պուճուրրր մարդ ու քայլում քստքստացնելով, ձեռին իրա գլխից մեծ մի հատ այ ֆոնա, ու մենակ լսում ես «սյու աուաըա, ծյոնա միուե» ասում ես, երանի իմանայի ինչ ա խոսում սենց երջանիկ: Մեկ էլ գլուխդ թեքում ես տենաս մի հատ սկեյթեր ա գալիս վրեդ, հազիվ փախս ես տալիս, մի հատ էլ ջիգյարով հասցնում ա քեզ բարևել: Մինչև Աստծուն հասցնում ես շնորհակալություն ասես, որ էս անգամ էլ փրկվեցիր, մի հնդիկ աղջկա սարիի փեշը թռնում ա դեմքիդ, հազիվ ես ազատվում: Բայց իրան ներում եմ, որովհետև ներողություն ա խնդրում: Ինքը ներողություն ա խնդրում, ես էլ խնդրում եմ, որ էլ սարի չհագնի… Մեկ էլ դրա հետ չպրծած մի հատ ծղրտոց ես լսում մեկ էլ զգում, որ մեկը էկավ քեզ կպավ: Մի քանի վայրկյան հետո ջոգում ես, որ ընկերուհիդ ա, այ տնաշեն լավ ա գետնին չգցեցիր… Կյանքը երկու բառով պատմում ա ու վազում ա դասի, նայում ես հետևից տեսնում ես, որ մեկին էլ տեսավ էլի գետնին գցեց իրա թափով վազելուց ու գրկախառնվելուց: Էդ պահին դեմինդ իրա ստյուդենթ այդին ա գցում գետնին, հետևից վազում ես, տալիս ես.. ասում ա շնորհակալություն առաջ ա գնում: Վայ դասախոսս ա գալիս, «օլա պրոֆեսոր»… էդ էլ գնաց, վազում էր դասի: Առաջ ես գնում, դեմիցդ մեկը ձեռով ա անում, չես ջոգում քեզ ա անում, թե հետևից ինչ որ մեկին, հետ ես շրջվում վրոդի չեմ հասկանում, ստիպված հետևիս չորս մարդն էլ ինձ պես չեն հասկանում ու ձեռով են անում, դե ես էլ հետները: Վայ կողքից մի հատ ժուռնալից դուրս եկած տղա ա գալիս, մազերն ա դզում ոսկեծամ երկար… հետևից էլ պանկն ա, հազար գույնի մազերը ներկած, նաուշնիկների երգը մինչև իմ ականջներ հասնում ա… Ըհը հասա իմ շենքին, սպասի հեռախոսս անջատեմ, որ դասի ժամանակ չծնգա: Բարձրանում եմ էլի տարբեր դեմքերի միջով, մի հատ աղջիկ ըստ երևույթին ընկերոջ հետ հեռախոսով կռվում ա, ույյյ, շատ ա նեղացել, ընդեղ էլ ընկերը ընկերուհուն դասի ա ճանապարհում լսարանի դեմը իրար պաչում են: Հասնում եմ իմ լսարանի մոտ, արդեն մի իրեք ուսանող դռան դեմը հավաքվել են, փորացավ ունեն……………

Դասս պրծավ, մյուս դասս թարսի պես մի տաս րոպե քայլելու ճանապարհ ա, վազեմ չուշանամ…

Advertisements

From → Իմ մասին

2 Comments
  1. Gayane permalink

    Այստեղ են ասում.

    Ինչեր ասես,որ չեն անի ամբոխները խելագարված…..

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: