Skip to content

Հայաստան ասելիս

August 16, 2010

Հայաստան ասելիս այտերս այրվում են
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են
Չգիտեմ ինչու է այսպես

Հայաստան ասելիս շրթունքս ճագում է
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է
Չգիտեմ ինչու է այսպես

Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է

Կլինեմ, կմնամ այսպես:

Համո Սահյան

Իսկ ի՞նչ ասել է Հայաստան: Հայաստանը ինձ համար իմ տունն ա: Հայաստանում բակում խաղացող երեխեքի ձեն ա լսվում, շենքի ինչ-որ հարևանի անտաղանդ երգերն են լսվում, մեկը ջութակ ա ճզճզացնում, մյուսը ջազ ա նվագում, վերևիդ հարևանը գլխիդ աթոռ ա քշում, փողոցից սիգնալ են տալիս բարձր երաժշտության պախ-պախի ներքո, մարշուտկայի դուռ ա փակվում, ներքևի հարևանը ինչ որ հոտով ժարիտ ա անում, բալկոնում նստել չի լինում- վերևից գլխիդ բիչոկներ են գալիս սիգարետի, բայց դու տանն ես, դու ընտանիքում ես…… իսկ ընտանիքից դուրս ես գալիս ու տեսնում ես Հայաստանի էն մի կողմը, բայց մեկա ինքը լավն ա… ու գիտե՞ք ինչի  ա լավը, որովհետև, երբ դու մի բանից ներվայնանում ես (ու ոչ միայն մի բանից, որը նաև բնական ա) դու գալիս ես տուն, ու քեզ լսում են, քեզ դաստիարակում են, քեզ հասկանում են կամ հակառակվում են…

Հայաստանը լավն ա, իր դժվարություններով ու թերություններով… էդ էլ որտեղ չկա՞

Արդեն կարոտել եմ Հայաստանս, Երևանս, Տունս…

Advertisements
4 Comments
  1. Gayane permalink

    Տաթև ասելիս աշխարհն առաջիս պտույտ է գալիս
    Տաթև ասելիս քո գոյությունը ինձ ուժ տալիս
    Գիտեմ ինչու է այդպես

    • Գայանե ասելիս էլ ուրիշ ոչինչ պետք չէ, քանի որ Գայանեն արդեն ամեն ինչ է (հա ու մենակ էս Գայանեն, ուրիշ Գայանեները թող շատ չոգևորվեն) 🙂

  2. Lilit permalink

    Համով ջան, տունն էլ քեզա արդեն կարոտում:)))

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: