Skip to content

Երբ խոսում են հայերը

August 4, 2010

Ես շփվել եմ շատ ազգերի հետ, գիտեմ շատ լեզուներ, բայց ոչ մի լեզու երբեք հայերենից շատ չեմ սիրել: Ինձ շատ անգամ հարց են առաջադրել «Ո՞նց կարաս դու հայերեն ակցենտով չխոսաս, ուրեմն ամեն օր հայերի հետ ես շփվում»: Չէ մարդիկ, ես ամեն օր հայերի հետ չեմ շփվում, իմ՝ հայերի հետ միակ շփումը ընտանիքիս հետ պաշտպանածս կապն ա, լավ ու մի երկու հայաստանցի ընկերներիս, որ «գրվում ենք իրար հետ»: Ուղղակի ես ինձ ՁԵՎ չեմ տալիս:

Նկատել եմ շատ-շատ-շա՜տ, որ մանավանդ Ռուսաստանից հանգստանալու եկած հայերը չգիտես ինչի նախընտրում են ռուսերենը: Ուրեմն մի անգամ «մարշուտկայում» մի մամա խոսում ա իր Արևիկի հետ: Սկզբից հայերեն, հետո փոխում ա ռուսերենի, ու բոլորին փորձում ա հասցնի իր  խոսքը: Մոռացել էր Ամալյիռը, Կոմիտասյի շյուկան, ու մարդկանց հարցեր էր տալիս կոշիկներից: Դե «մարշուտկայում» բոլորն իմացան, որ գնում են կոշիկ առնելու: Բայց էդ կինը նենց էր ներկայացնում ,ոնց որ Հայաստանում կոշիկ չկա չի էլ եղել: Հետո խոսում էր հայերի աղքատության մասին, թե ինչքան սուտ ա: Հանեց, որ հայերը սուտ ձևացող են (ինքը հայ լինելով): Որ իրանք մենակ այֆոններով են ման գալիս, բայց լացում են, որ իրանց Ռուսաստանից փող ուղարկեն: Մի խոսքով, պատկերացրեք ռուսները ինչքան կսիրեն էդ կարգի մարդկանց, որ լիքն են էնտեղ:

Երեկ էլ, նստած ենք քաղաքում, ընտանիքով հաց ենք ուտում, մեկ էլ եկան հայկական դեմքերով երկու աղջիկ, ռուսերեն էին խոսում բնականաբար: Հետո մի կին սկսեց ծխել, ու պետք էր տեսնել էդ «ռուս» աղջիկների չտես դեմքը, թե ոնց կարա կինը ծխի, հահահահա:

Ընդհանրապես չեմ հասկանում էն հայերին, որ իրանց ձև տալու համար ուրիշ լեզվով են խոսում, մեկ էլ բրյուսովում էին մեր խմբի էն թիթիզները փողոցով քայլելուց ասում, եկեք անգլերեն խոսանք, որ սաղ իմանան թե մենք արտասահմանցի ենք: Ծիծաղատեղի:

Ինչի՞ պետք ա ամեն ինչ ձև ըլնի, ինչի պետք ա հայերը չխոսան հայերեն… էս դպրոցներն էլ, որ բացեն, մի քանի ձևիստ իրանց երեխեքին տան ֆռռռռռանսիական կամ գեռռռռմանական դպրոց, որ իրանց երեխեքը զարգացած մեծանան:

Հիասթափվելիք……

Advertisements

From → Լեզուներ

3 Comments
  1. Gayane permalink

    Հրաշալի էր:

  2. ՎՎՎ permalink

    Դու ըդքան հայերի մասին մի մտածի դու քո մասին մտածի թքած իրանց վրա, ապրիր քո կյանքով.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: