Skip to content

Սոնայի հաղթանակն ու Ֆելիքսի բարբաջանքը

August 1, 2010

Ահա այս երգն էր մեր Սոնայի հաղթանակի որոշիչը: Ապրես, Սոնա ջան, քեզ մեր շնորհավորանքները: Շատ եմ սիրում Սոնային:

ԲԱՅՑ….

Էսքան հետաքրքիր ու սրտի տրոփյունով նայում ես  էդ հաղորդումը, մեկ էլ գալիս ա Ֆելիքսի տափակ մեկնաբանությունները: Ախր ինքն էլ չգիտի ինչ ա խոսում: Ոնց որ փողոցից մեկին գտած ըլնեին ու խնդրած, որ գա էդ հաղորդումը վարի, ու էնտեղ մարդիկ բան են խոսում, ներկայացնում, ինքն էլ խոսում ա հդմ-ներից, թե ոնց ա Ալլա Պուգաչովան իրան զանգել ասել, որ գալուա ու չի եկել, թե ոնց ա շփվել ուկրաինական խմբերի հետ և այլն: Խնդրում եմ էլի, էլ ու՞ր մնաց հաղորդավար բառը, մի րոպե բավականություն չստացանք էդ հաղորդումից: Կամ գցենք ադրբեջանցիներն էնքան նսեմ են, որ մեր երգերը կամ չեն միացնում կամ չգիտեմ ինչ են անում, ուրեմն մենք էլ պետք ա իրանց պես ցածրանա՞նք ու երգի տակ իբր գովազդներ կարդանք: Լավ բա գովազդներն ընդհանրապես… էլ որն ասեմ էլ որը, հահա: Մեկ էլ Սյուզիի «հպարտանք» բառը, լոլ:

Լավ է այ մարդ, էս մի բուռ երկրում մի հատ նորմալ հաղորդավար չունեցանք:

Սոնա ջան, ապրե՛ս:

Advertisements

From → Ուրիշ

2 Comments
  1. Gayane permalink

    Շատ ուրախ եմ Սոնայի համար, իհարկե, նաև մեզ համար: Շնորհավորում եմ բոլորիս: Ապրես Սոնա …////////
    Իսկ Ֆելիքսի մասին մեղմ էր ասված….
    Ամբողջ շոուի ընթացքում արտֆուդեց,անհամ բարբաջեց,իր «իդեալ համակարգով» սպանեց «Արմենիա» հեռուստաալիքի բոլոր հեռուստադիտողներին:

  2. Սոնային տանել չեմ կարողանում, բայց շատ ուրախ եմ որ ըստ արժանավույնս ներկայացրեց Հայաստանս ու գրավեց ամենապատվավոր տեղը: Իսկ Ֆելոի մասին խոսալը լրիվ անիմաստ է, անիմաստ է ինչպես ինքը իր էությամբ: Իրան թվումա բոլորիս կարողանումա ձեռ առնի, բայց չգիտի թե ինչքան խղճուկնա ինքը ու իր մակարդակը: Արմենիան Ֆելոյի պատճառով ահագին ռեյտինգ կորցրեց

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: