Skip to content

ՄԵԾ, ԲԱՅՑ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԱՆՈՒՆ

July 19, 2010

Սկսվել էր Ղարաբաղյան պատերազմը: Ադրբեջանական կողմը մինչև ատամների ծայրը զինված էր ժամանակակից զենքերով, իսկ մեր հայ տղաները կռվում էին պապենական մոսիներով և ժանգոտած որսորդական հրացաններով: Ադրբեջանը ռմբակոծում էր մեր գյուղերը տարբեր տրամաչափի զենքերով, հրթիռներով: Իսկ հայկական կողմը, ինչպես նշվեց, նորմալ ավտոմատ չուներ, ուր մնաց` հրթիռներ: Եվ ահա, օրերից մեկ օր ազերիները սարսափահար և զարմացած նկատում են, որ հայերը նույնպես հրթիռներ են ձեռք բերել և ոչ պակաս պայթյունային ուժգնությամբ: Նրանք զարմացած էին, թէ որտեղից հայերին այդքան գումար, որպեսզի հրթիռներ գնեն այսքան կարճ ժամանակահատվածում: Նրանք չգիտեին, որ այդ հրթիռները պատրաստված են Հայաստանում` հասարակ թթվածնային բալոններով: Եվ ոչ միայն ազերիները, այլ նաև հայ ազատամարտիկների մեծ մասը նույնպես չգիտեր թե որտեղից այդ փրկարար «հրթիռ-բալոնները»: Իսկ այդ մտքի հեղինակն էր ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի գիտաշխատող, մեծ հայրենասեր Հելբիկ Դերենիկի Հակոբյանը: Նա էր, որ առաջին անգամ Հայաստանում սինթեզեց հրթիռային վառելանյութ և իր ընկերների հետ հետամուտ եղան այդ, այն ժամանակների համար այդքան անհրաժեշտ զենքի ստեղծմանը: Հետագայում նրա հրթիռները կատարելագործվեցին և ներգրավվեցին հայկական սպառազինության մեջ:

Իսկ այդ մարդու անունը Դուք այսօր չեք գտնի ոչ մի գրքում և ոչ էլ կլսեք Ղարաբաղյան պատերազմին վերաբերող ինչ-որ մի հաղորդման մեջ:

Մարդ, որ իրեն նվիրեց հայրենիքի ազատագրմանը` ոչ զենք վերցնելով, այլ իր մտքի հզորությամբ: Մարդ, որը զոհվեց իր հայրենիքի ազատագրմանը մասնակցելով ոչ թե մարտի դաշտում, այլ լաբորատորիայում:

Այդ փորձերի հետևանքով Հ.Հակոբյանը կորցնում է առողջությունը և 1992-ին մահանում արյան քաղծկեղից:

Եվ մինչև այսօր նա կամ իր ընտանիքը այդպես էլ չլսեց հասարակ շնորհակալություն բառը նրա արած ոչ պակաս կարևոր գործերի համար:

Ինչևէ,  հպարտ եմ, որ այդ մարդու որդին եմ և պատշաճ եմ համարում այն փաստը, որ  հորս անունը, իմ համեստ ուժերով ուզում եմ հայտնի դարձնել հանրության մի փոքր հատվածի մոտ, որոնք կոչվում են բլոգգերներ: Ես և նրան ճանաչողները հասկանում ենք, որ այդ անունը ՄԵԾ է, թեպետ, ցավոք, դեռ անհայտ:

Ճանաչենք այն մեծերին, որոնց ուժերի շնորհիվ այսօր մենք ապրում ենք խաղաղության մեջ…

via ARXANGELO

Advertisements

From → Ուրիշ

4 Comments
  1. անչափ շնորհակալություն Տաթև ջան, նյութը տեղադրելու համար

  2. Dav permalink

    Նրա անհայտ լինելու մեջ մեղավոր են ընկերները:

    • Համաձայն եմ, որ որոշ մեղավորությու նրանք ունեն, բայց փորձեր ձեռնարկվել են նրանց կողմից, սակայն ապարդյուն. Վերջ ի վերջո սա Հայաստանն է:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: