Skip to content

Վարչապետի ձեռառնելիք բլոգ (ու ընդհանրապես մարդիկ՝ ձեռառնելիք)

July 17, 2010

Առիթ ունեինք էսօր վարչապետի բլոգ մտնենք, մեր թափանցիկ ու անաչառ գործող կառավարական մարմինների աշխատանքին ծանոթանանք ու մեր պրոբլեմավոր ազգի բողոքի գիրքը կարդանք: Ինչի մեզ հետաքրքրեց էդ սայթը:

Մեզ մտերիմ ընտանիքներից մեկը իրենց որդուն ուղարկում են բանակ, որպեսզի նրան «ետ ստանան» արյան լեյկոզով: Տղային մի հինգ ամիս կյանք են տվել: Հայաստանում ամեն հնարավոր բան արել են, ասել են միգուցե արտասահմանում կօգնեն: Դե խեղճ մանկավարժ ծնող սրա դռնից նրանը ծեծի թե քեզ օգնություն կտան: Դե բնականաբար ոչ ոք չի կարող օգնել: Ախր բոլորը էնքան խե՜ղճ են ապրում: Պաշտպանության նախարարությունը իր նախարարներին ու իրանց ընտանիքներին պաշտպանող անձի նկատմամբ պատասխանատվություն չեն կարող կրել: Ուրիշ պետական մարմիններ էլ ոչ մի բան չեն կարող հատկացնել: Ախր եղածը մի քանի հազար դոլարի պատմություն ա, որ էդ նույն նախարարներից մեկը իրա տղային բանակից ազատելու համար ա չգիտեմ ում վճարել: Էդ հարյուրավոր մարդիկ,որ կարողանում են ազատվեն, մեկի գումարով բարեգործություն անեին էլի:

Բայց էդ ձեռառնելիք բլոգը ոնց  վրաս ազդում. ոնց որ մարդկանց դնեն ապուշի տեղ, իրանց հետին կարգի ձեռ առնեն: Լավ հլը լուրջ մարդկանց համար մտածում ես անսիրտ են, բա ինչքան էլ դեբիլ մարդիկ կան: Մարդ կա սերիալներից ա հարցնում վարչապետին, մարդ էլ կա քաղաքացու իրավունքներից ա հարցնում վարչապետին: Դե ճիշտ ա սաղ վարչապետի ուսերին չի, բայց որ իննսունինը տոկոսը մնում ա անպատասխան, իսկ պատասխանածներն էլ չոր ու կոպիտ երկու բառով առանց «հարգելի քաղաքացի» մեկնաբանությա՞մբ:

Մեղքս գալիս են մարդիկ, իրոք…. զատո վարչապետը բլոգ ունի (մենակ ստեղ ա որ բլոգ ունեցողների անունները փառաբանվում են, որ մի երկու օդնոյից հոգնած բլոգ բացեն ու գնան վարչապետի հետ բլոգգերների հանդիպման…) «Եվրոպական» գյուղ:

Advertisements

From → Ուրիշ

One Comment
  1. Երկրպագու permalink

    Եթե լինեիր նախարար…….????
    Ես այդ ցանկանում եմ…….
    Դու շատ ճիշտ մտքեր ունես:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: