Skip to content

Մանուկ հասակում 2

July 8, 2010

Անցած փոստիս ավելացում մի երկու բան էլ գրեմ:

Ախր էն օրը կարդում էինք ու ծիծաղում: Տասնչորսից տասնվեց տարեկան երեխա էի, բայց խելքս ահագին բաներից հասնում էր, հահահա: Մի քանիսն էլ եմ հանձնում եմ ձեր դատին:

Սրանք գրելու ժամանակ ութերորդ դասարան էի )))

Իսկ էն հայրենասիրական, արդարության համար կոչ անող ու էլի մի շարք բաներ հետո 🙂

Ես քեզ գտա

Ես քեզ գտա…

Ես երկար եմ փնտրել քեզ.

Շատ եմ փորձել, շատ եմ տանջվել,

Բայց, վերջապես, ես քեզ գտա…

Չհեռանա՛ս, մնա՛ ինձ մոտ

Գոնե այսօր, այս առավոտ,

Ինձ մի՛ թողնիր, դու մի՛ գնա.

Այս առավոտ ես քեզ գտա:

Ես քեզ գտա երկնքի մեջ,

Ես քեզ գտա երազիս մեջ,

Գտա ես քեզ իմ կյանքի մեջ.

Ա՜խ, իսկապես, ես քեզ գտա…

Դու եկել ես բախտիս խորքից,

Ճակատագրիս հին օրերից.

Դու եկել ես, որ միշտ լինես.

Այո՛, ընդմիշտ գտա ես քեզ…

Դու իմ միակը, դու իմ սիրտն ես,

Դու իմ կյանքի հուսո լիճն ես,

Դու իմ մահվան սուրբ դահիճն ես.

Դու հասկացի՛ր, ինչպե՞ս ասեմ,

Որ իմաստը ճիշտ ըմբռնես.

«ԳՏԱ ԵՍ ՔԵԶ»:

***

Միայն թե չասես, թե հանգիստ ես դու,

Խաղաղ է հոգիդ,

Միայն թե չասես՝ էլ չես հիշում ու…

Դա մեղք չէր սրտիդ:

Ստելուդ դեպքում ամեն ինչ կզգամ

Աչքերից քո խոր,

Աչքերիցդ սուր, փայլող, բայց տարտամ,

Այնքա՜ն ահավոր:

Ես քեզ լավ գիտեմ, ծանոթ եմ արդեն

Քո արարքներին.

Քո բռնազբոսիկ ժպիտներով մեղմ

Էլ ինձ չես խաբի:

Դու ինձ պատժել ես արդեն քո սիրով.

Դու չես ափսոսում.

Դու չգիտեիր էլ, որ անմեղ հոգով

Ես քեզ էի սիրում:

Դու ինձ կոտրեցիր, քեզնից զրկեցիր,

Ինձ դուրս թողեցիր,

Բայց ես քոնը չէի ու չէի էլ լինի…

Դու այդպես կանեիր…

Ես ինձ փրկեցի:

Advertisements
2 Comments
  1. Lilit permalink

  2. Gayane permalink

    Apres,arag koxmnoroshvel es,ham gtel es ham prkvel .)))))))))))))
    demq es demq MANUk jan…….

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: