Skip to content

Մանուկ հասակում

July 6, 2010

Ես չէի պատկերացնի, որ կկարդամ իմ էն ռոմանտիկ տարիների (էդ դպրոցի ութից տաս դասարաններն էին) գրածները ու սրտիցս կխոսա: Հետաքրքիրն ինչ ա, որ մարդ կարա սեր պատկերացնի ու գրի, հետո դա զգա ու հասկանա, որ ճիշտ էլ պատկերացրել ա: Ներկայացնում եմ գրացանկիցս մեկը ))))

Բարձրանալով սարի վրա՝

Ես կկանչեմ անունը քո.

Աշխարհն ամբողջ թող իմանա

Հզորությունը իմ սիրո:

Ես կկանչեմ հարյուր անգամ,

Թե չլսեն՝ հարյուր հազար.

Թող իմանան, թող նրանք զգան,

Սիրող սրտիս կրակն անմար:

Ես կպարզեմ թևերս մեծ,

Մտածելով, աշխարհն իմն է.

Սարի գլխից այդ բարձրաբերձ

Ամենն իմն է, իմ սրտինն է:

Աշխարհն այդ մեծ իմ սրտի մեջ

Իր ծանրությամբ չի ցավեցնի.

Դու թեթև ես, թեկուզ և մեծ,

Աշխարհն ես դու սրտիս միջի:

Advertisements

From → Ուրիշ

10 Comments
  1. Lilit permalink

    Թող քո սրտի միջի աշխարհը միշտ սենց կանգուն ու հարուստ լինի:)

    • Քոնն էլ Լիիիիիիիիիիիիիիիիիլ ջաաաաաաաաաաաաաաաաան

  2. լավն էր :-Ճ

  3. Տաթև ջան սերը սուտա, սիրելը սխալա: Եթե ուզում ես սիրվել պարտադիր պայման ա չսիրելը

    • Արամ ջան, թույլ տուր չհամաձայնվեմ քեզ հետ:

      • Տաթև ջան սեփական փորձիցս գիտեմ, երբ սիրում էի չսիրված էի ու մերժված, ոչ մեկին պետք չէի, բայց հիմա չեմ սիրում ու ահավոր սիրված եմ ու գնահատված: Միևնույնն է ես իմ մտքին եմ ինչքան չես սիրում այնքան քեզ են սիրում

  4. Lida permalink

    Տաթև ջան, դեռ մանուկ հասակից սիրտդ աշխարհի չափ մեծ ա եղել: Թող,որ
    սերդ և հաջողություններդ սրտիդ համապատասխան լինի:
    Միաժամանակ ցանկանում եմ, որ բոլորը հավատան սիրուն,ՍԵՐԸ վեհ զգացմունք ա,իմաստավորում ա կըանքը:

    • Վայ Լիդ ջան, ոնց եմ ուրախանում, որ դու ու մաման իրար եք ընկնում ու կոմպ եք քրքրում: Դու շուշուտ արի մեր տուն 🙂

  5. Սերը ցավա, ավելորդ խոց մարդու սրտում

    • Անի permalink

      Սերը ցավ չի: Ցավը սերը կորցնելն ա: Սրտի խոցն էլ էն ա, որ գիտես, որ էդ մարդուն մենակ երազում կարաս տեսնես:
      Լավն էր բանաստեղծությունը բայց, անկեղծ, մաքուր:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: