Skip to content

Մեր բանկից փող չտանե՜ք

June 28, 2010

Էսօր ապշել եմ մի դեպքից:

Քրոջս հետ գնում ենք բանկոմատ՝ գումար հանելու: Բանկոմատը չի աշխատում: Բանկոմատն էլ կպած ա բանկի մասնաճյուղին: Ասում ենք, լավ մտնենք էդպես փող հանենք: Մտնում ենք հերթ ենք կանգնում: Հենց գալիս ա մեր հերթը, աշխատողը գնում ա: Էդ պատուհանի հետևը նստած ա մի տղա, մեզ ա նայում, բայց բան չի խոսում: Քաղաքավարությունից դրդված մի հինգ րոպե սպասում ենք: Քուրս հարցնում ա. «Կներեք, աշխատողը շուտ կգա՞»: Պատասխանում ա էդ նստած տղան. «Մի տաս րոպե սպասեք, գործ ա անում»: Գալիս ա աշխատողը: Մեկ ես եմ ասում, «կներեք», մեկ քուրս: Ուշադրություն չեն դարձնում: Քուրս ասում ա. «Կօգնե՞ք մի րոպե, գումար ենք ուզում հաշվից հանենք»: Պատասխանում ա աշխատողը. «Բանկոմատն եմ լիցքավորում, զբաղված եմ»: Ասում եմ. «Հիմա սպասե՞նք բանկոմատից հանենք գումարը»: Ձեն չկա: Մի երկու անգամ էլ համբերատար նույն հարցը: Ու գոռոց. «Չեք տեսնում զբաղված եմ, հո տաս անգամ չեմ ասելու, բանկոմատ եմ լիցքավորում, ձեզ չեմ սպասարկելու»: Ըտեղ արդեն համբերությունս լցվեց. «Կանչեք ձեր գլխավորին կամ մասնաճյուղի պատասխանատու անձին, մեզ գումար ա պետք շտապ հանել»: Պատասխան. «Ես հիմա ավելի շտապ ու կարևոր գործ եմ անում»: Ասում եմ. «Հասկացա, կանչեք ձեր պատասխանատուին»: Չեն կանչում: Հայտնվում ա հսկիչը: «Ի՞նչ ա պատահել»: «Մեզ չեն սպասարկում, պատասխանատուին էլ չեն կանչում»: Էնտեղից գալիս ա արդարացումների բոցկլտոց: Պաշտպանում են աշխատողին: Ես ու քուրս մեղավոր հաճախորդ ենք ստացվում: Հսկիչը հասկանում ա աշխատողի սխալը, մեզ արդարացնում: Մեզանից ոչ ոք ներողություն չի խնդրում: Մեզ ոչ ոք էդպես էլ փող չի տալիս…..

Բանկերից փող չուզեք, չկա:

Բանկոմատ ջան, երանի բոլորը քեզ նման ըլնեին, կամ չաշխատեին, կամ էլ բերանները փակ մեզ մեր փողը տային:

Advertisements

From → Ուրիշ

4 Comments
  1. դու երևի մոռանում ես, որ էս մեծն ԳԵՂ Հայաստաննա հոտավետ, անմակարդակ ու փսլնքոտ գեղցիքով լեցուն

  2. Lilit permalink

    Tat, mek el hisheci, vor koshik einq arnum, pordzelu jamanak asxhatoxy ekav en mi koshiks tshelov gnac:D brrrr

  3. Ընթերցող permalink

    Էդ ըտենց ա

  4. Ես էլ մի անգամ միջազգային փոխանցում պետք ա անեի, շատ շտապ, ասեցի հնարավոր ա որ մի կես ժամում փողը տեղ հասնի, թե բա այդ դեպքում 3000 դրամ պետք ա պահում անենք, ասեցի ջհանդամը, վռազ պետք էր, փոխանցեցի, մի ժամից զանգում եմ ում որ փոխանցել եմ, ասում ա չի հասել, երկու ժամ, երեք ժամ, չկա, բանկն էլ հեռու ա, որ գնամ տենամ ինչ ա եղել, ու ըտենց պարզվեց որ մյուս օրն առավոտվա ժամը 12-ին նոոոոր տեղ ա հասել: Բա դա անելու բան ա, վերջիվերջո վճարում ենք չէ, ուղղակի մեր հայ ազգի մեջ չկա էլի ասենք դատարան դիմելու սովորույթը, ուրիշ նորմալ պետությունում լիներ, հիմա էտ բանկը կարող ա փակված լիներ, ուղղակի մենք մտածում ենք, որ էտ բանկերի հետևում ընենց մարդիկ են կանգնած, որ ավելի լավ ա գլուխներս կախած մեր գործին մնանք, կամ էլ որ բողոքենք մեզ կասեն գործտվող ու մատով ցույց կտան, բայց ոչ ոք չի մտածում , որ էտ մարդիկ փող են ծախսում, ժամանակ, ներվեր, ու իրանք բանկի անպատասխանատվության հետևանքով կարող են շատ մեծ ձևով տուժել, այ որ մի քանիսը մի քանի անգամ հավեսով բողոքեն, էլ նման բաներ չեն լինի

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: