Skip to content

Տրապիզոնի բախտ

June 18, 2010

Մեր Տրապիզոնն էլ դառավ Տրաբզոն…..

Գուգլով նայում եմ, մի բան չի մնացել էս քաղաքից, ոչ մի բան, որ մտածում ես հայկական շունչ կտա: Իմ արմատներն էլ գալիս են Մուշից: Էլի նայում էինք ես ու քուրս (ամեն տարի պարտաճանաչ գուգլով մի հատ գնում ենք մեր Հայաստանի դարավոր հողերը նայում գալիս): Լացելու թեմա ա… Ու հիմա հայերից ինչքաններն են գնում թուրքիա ծախսում իրանց ամենավերջին գրոշը հետ դառնում հայրենիք ու նկարագրում կամ ոգևորված պատմում իրանց հիանալի արկածների մասին, որ ունեցել են թուրքիայում: Մաման ասում ա, որ դու ստեղ չէիր մի հատ գովազդ կար, որտեղ մի թուրք լմուկ շնորհակալություն ա հայտնում իրանց մոտ էդքան տուրիստ էկող հայերից ու բոլոր թուրքական պլպլան ու ծաղկավոր հազար դրամանոց հագուստները յուրացնող խանութներից ու գնորդներից: Իսկ էն հայերը, ովքեր, որ մեծ հաճույքով օգտվում են դրանցից ամեն ինչի պատասխանն ունեն: «Ինչի Հայաստանը երկիր ա՞, որ կարողանաս գնաս հանգստանաս: Ամեն ինչ թուրքիայից թանկա: Ես մի Ծաղկաձորի գնով կարամ երկու անգամ գնամ անթալիա գամ»: Ամենատարածված պատասխանն ա: Իսկ դրան պատասխան գալիս ա, իսկ քո ինքնասիրությունը եթե լիներ էն տեղում, որտեղ պետք ա լիներ, դու ինձ նման թուրքիան փոքրատառով կգրեիր ու Ծաղկաձորն ու անթալիան իրար հետ ոչ մի բանով չէիր համեմատի: Մտքիդ ըլներ հայկական հողում հանգստանալը…

Բախտս «բերել ա» շատ թուրքերի եմ հանիպել, ու շատ հայերի որ թուրքերի քա*#%ը մտած առաջադեմ ձևանալով ընկերություն են անում դրանց հետ, նենց հայ էլ եմ հանիպել, որ ինձ վրա ձեն ա բարձրացրել թուրքի դեմը, ի պատասխան իմ «սա ա քո ամենամոտիկ ընկերուհին» հարցադրմանը…. Ի՞նչ կարաս անես մեր «ջիգյարով ու մարդասեր» հայերի դեմ:

Հայեր ջան, Տրապիզոնից եկանք հասանք ուր: Առակս ինչ կցուցանե: Եթե մեկդ կարդում եք բլոգս, խնդրում եմ ,մտածե՛ք: Եթե էս տարի ձեր փողը չի հերիքում Սևան գնալուն այլ միայն անթալիա կարող եք ձեզ թույլ տալ, «համեստացեք» էս տարի ու գնացեք ընկերներով Լոռվա անտառներում մի հինգ օր քեֆ արեք, կամ էլ նստեք ձեր տանը ու օրը յոթ անգամ քնեք, որ հետո չգաք ասեք «այ թուրքիա ես գնում հասկանում ես Եվրոպան որն ա, էս ինչ վիճակա մեր Հայաստանում»: Էս մի տարի էդ փողը պահեք, մյուս տարին վրան էդքան ավելացրեք ու գնացեք իսկական Եվրոպա, իմ ամենալավ ժողովուրդ ջան….

Դե ես իհարկե խոսում եմ ստից պրոբլեմներից, բայց ինչքան ուրիշ պրոբլեմներ կան……

Այ էս ա Տրապիզոնի բախտը…. Խեղճ պապեր, բա դուք կմտածեիք, որ ձեր թոռները ձեր քանդած գերեզման գալու փոխարեն կգնային էդ քանդողի քա*&^ներում ճխտվելու…

Advertisements

From → Ուրիշ

17 Comments
  1. Anna permalink

    Մեծ հետաքրքրությամբ եմ կարդում քո գրառումները, մտքերդ շատ ռեալ են և
    դիպուկ: Բայց Տաթև ջան,բոլորս էլ դա գիտենք, բոլորդ տեսակ տեսակ գրում եք, քննադատում, առաջարկություններ արեք, վիճակից դուրս գալու ելք գտեք:
    Ինչևէ շատ լավ էր, ապրես:

    • Բա հենց էս ա առաջարկածս ելքը՝ ուղեղները միացնել, ու անջատված մի քանիսի հետևից իրանց խոսքերը չկրկնել: Սիրել Հայաստանը էնպես ոնց որ կա ու մի քիչ գոնե մի քիչ հայրենասեր ու գենետիկասեր ըլնել:

  2. Տաթև ջան մինչ 1915 թվականի դեպքերը հայերի էլի նույն ձևի թուրքի քա*…ը մտած էին: Կոմիտասը համերգ էր կազմակերպում, իսկ մեր փառապանծ հոգևորականները թուրք միլիցեքին Կոմիտասի վրով գործ էին տալիս: Էտ ենք էղել, էտ կանք ու դեռ երկար էտել կմնանք, ցավոք: Գիտես մեր ամենամեծ թերությունը դա փողի հանդեպ թուլություննա…. չէ էեմ ուզում երկար բարակ խոսալ, ուղակի ասեմ փոստտ շատ ակտուալա ու լավը, բայց ցավոք ոչ բոլորին հասանելի

    • ճիշտ ես արամ ջան, խորենացին էր իրա ժամանակ էս սրա մասին գոռում գոչում, հլը լավ ա տասնհինգ դար ապրում ենք էս տեմպերով:

  3. Lilit permalink

    Տաթ, մի դեպք հիշեցի, մի անգամ ընկերներիցս մեկի հետ էինք խոսում, թե ով որտեղ կցանկանար հանգստանալ… Ես ասեցի երևի Եգիպտոս կգնայի, որովհետև համ հասանելիա, համ էլ հետաքրքիրա հանգիստդ լինում. պատասխան ստացա “ոնց? Եգիպտոս գիտես ինչ վտանգավոր ա? այ ես օրինակ Անթալիա կգնայի…” ու կողքից մի քանի հոգի միացան խոռին, բայց լավ էր, մի աղջիկ էլ իմ կողմից էր, կարողացանք էդ խմբին մի բան բացատրել…
    հա, մեկ էլ Անթալիան ասում են ԱնՏալիՈ չգիտես ինչի, երևի տենցա մոդա, նենց որ փոտումդ ուղղի սխալներդ:Դ

  4. Roommieeee! Hi from Romania! 🙂

  5. Shushan permalink

    Ողջույն,ոնց հասկացա` անունդ Տաթև է, միայն բլոգիդ անունը չհասկացա 🙂 Ճիշտն ասած, նեղություն չեմ քաշել ինքս փորփրել ու գտնել ;ակլամբոստ; բառի իմաստը, եթե դժվար չէ, կասես` ինչ է այն նշանակում?
    Իսկ պոստի պահով էլ կասեմ, որ շատ լավն էր, միայն թե մի քիչ սխալ է մարդկանց ասել,թե որտեղ գնան հանգստանալու, եթե, իհարկե, տուրիստական գործակալ չես :))))դա մի քիչ անձնական է: Ու չի էլ կարելի մեղադրել նրանց, ովքեր թշնամու երկրում են հանգստանում ու հարստացնում նրանց երկիրը: Մենք չենք կարող ստիպել մարդկանց լինել հայրենասեր: Չնայած չեմ կարծում, թե Անթալիայում հանգստանում են միայն ազգի դավաճանները, ինչպես որ շատերն են կարծում:) Ամեն դեպքում, մարդն իրավունք ունի և սիրել, և ատել իր երկիրը…բայց վա~յ ատողներին 😉

    • Մերսի կոմենտի համար ))) Ակլամբոստի ոչինչ չի նշանակում:

  6. Ողջույն, տեսակետդ հետաքրքիր է և իրական: Ճիշտ ես, որ կարելի է գնալ հանգստանալու ամեն տեղ բացի թուրքիայից, կամ ընդհանրապես չգնալ, ճիշտ ես նաև, որ նույն գումարով Հայաստանում նույնպես կարելի է լավ հանգստանալ, սակայն յուրաքանչյուրն ունի ազատ որոշումներ կայացնելու իրավունք և………………………..

    Ամեն դեպքում լավ էր, ապրե’ս:

  7. Գայանե permalink

    Կարդում եմ բոլորի մեկնաբանությունները և զգում եմ, որ դրանց մեջ կա իրականություն, բայց… չպետք է մոռանալ, որ Թուրքիան ինչ ասես Հայաստանի գլուխը չբերեց ադրբեջանի հետ: Փաստացիորեն այդքան ջարդ ու կոտորած ու տեղահանություն անելուց հետո ստորաբար ու ծաղրաբար չի ընդունում դա, մի բան էլ թուրքական դիվանագիտությամբ շրջափակման մեջ է գցել: Շատ չմանրամասնենք, բայց պետք է մեր մեջ ուղղակի արթնանա արժանապատվությունը:
    Բոլորը ճիշտ են, մարդու ընտրության ԻՐԱՎՈՒՆՔՆ Է: Բայց Հայաստանում այդ իրավունքը անսահման աղավաղված է: Այսինքն՝ ես ունեմ իրավունք, գնալ՝ թշնամուն հարստացնել՝ այնտեղ հանգստանալով: Մեկ այլ իրավունքի տարբերակ՝ ուզում եմ թանկարժեք մեքենա քշել, որի համար իրավունք ունեմ մտածելու՝ ինչ ճանապարհով՝ մարմնավաճառությամբ, ուսանողներից փող վերցնեով, արդարությունը ճնշելով, գողություն անելով: Այ հենց այստեղ է դիալեկտիկան: Ուրեմն իմ իրավունքի մեջ է գողությունը, կաշառակիրությունն ու անբարոյականությունը և ի վերջո, այդ ամենից հետո հանգստանալը: Կներեք իհարկե մասնակիացրեցի: Դա չի նշանակում, որ Անթալիա մեկնողները թվարկված մարդկանց խմբին են պատկանում, ուղղակի իմ խոսքը ԻՐԱՎՈՒՆՔԻ մասին էր: Արժանապատիվ պահեք ձեր իրավունքները:

    • ապրես, ես չեմ կարծում, որ մի միտք կարող ես արտահայտել, որի հետ համաձայն չլինեմ: 🙂

  8. Lilit permalink

    Erek ynkernerics meky status er drel henc es temayov, heto commentov ir asacy himnavorec, u es shat urax em, vor ir hamadzaynutyamb ir` Hovakim Zakaryani xosqery copy-paste em anum:
    ” harc@ nranum e vor vochinch mer gitakcutyan mej chi poxvel, nuinn enk mnacel inch sranic araj er, erp sultan hamid@ 19rd dari verjum kotyoracner er kazmakerpum xosum eink turkeri hresh linelu masin, ishxanutyan ekan eriturker@ irenc kexc expairakan kojerov, sksecink xosel turkeri het expairutyan masin minchev vor nrank el sksecin kotorel mez, ekav ataturk@ ev dashnakner@ ev vay demokratner@ sksecin xosal noric expairutyan main minchev vor turkakan zorker@ chmtan Alexandrapolis(Lennakan), heto ekav 70 tarva lrutiun, erp anhayt er mer joxovurd@ vonc a verabervum turkerin(sakain datelov ain past@, vor mer ekrum bazmativ adrbejanakan giuxer himnvecin apa kareli e asel vor vat cher verabervum) ev noric ekav mi shrjan erp ser enk xostovanum ain amenin inch turkakan e, sksac yupi sokeric(90-akaner…) u shoreric verjacrac turkakan kurortnerov ev aid amen@ himnavorum enk ejanutyamb…nor axet enk uzum?chgitem, im karcikov turkeri het verjin 600 tarva hamakecutiun@ sarsapeli kerpov poxel e mer azgain gitakcutiun@, ete ain @ndhanrapes exel.”

  9. Lilit permalink

    Տաթև ջան լիովին կիսում եմ քո կարծիքը ու ցավում եմ, որ մեր ազգը տենց չի մտածում: Շատերին եմ լսել, որ գնացել են իրենց հանգիստն էդ երկրում անցկացնելու ու ճիշտ ես ասում հենց մի բան ես ասում, ասում են դու գնա ու կտեսնենս, թե ինչ ա նշանակում իսկական Եվրոպա: Ողբամ զքեզ Հայոց Աշխարհ, որ զավակներիդ համար թուրքերն են Եվրոպա………..

    • ինչ ասեմ, Լիլ… էհ…. մարդիկ դժվար արարածներ են, իրանց հասկանալն էլ մի հեշտ գործ չի…

Trackbacks & Pingbacks

  1. Բլոգս մեկ տարեկան է :) « Մի Ակլամբոստի Բլոգ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: