Skip to content

Հոտեր

May 28, 2010

Բլոգս կարոտել էի: Վաղուց ա ինտերնետ չէի մտել: Ճանապարհորդում էի:  Վերջին կետս էլ դէ տու՜ն 🙂 Տանը շատ լավն ա: Հիմա մեր տան օդն եմ շնչում: Ինձ զգում եմ շան պես, հահա, բացատրեմ ինչի: Ես ամեն երկիր զգում եմ իրա հոտով, իրա ձենով ու պատկերացնում եմ ինչ որ գույնով: Էդ էլ ապացույց, որ մարդը կաթնասուն կենդանի ա, որ ամեն ինչ բնազդաբար ա ընկալում առաջին հերթին 🙂 Ու Հայաստանիս հոտը ինչ հոտ ա: Երբ որ անձրև ա գալիս  թաց հողոտ ասֆալտի վրա Հայաստանի հոտն ա, ու որ դրան մի քիչ էլ ավելացնում ես բենզինի ծուխի հոտ, դա Կենտրոննա, իսկ մի քիչ ու միչ ծառ՝ Մասիվն ա: ) Օրինակ Ամերիկայի հոտը զգալ ու քաշելու համար (եթե իհարկե դեռ մնացել են Ամերիկայի սիրահար մարդիկ) խոտը հնձեք ու թրջեք, այ էդ էլ Ամերիկայի հոտը: Հայաստանի ձենը գիշերը հաչացող շներն էին (բայց էսօր կամ շատ խորն եմ քնել երկար ճանապարհից հետո, կամ էլ շուն չի մնացել), համենայն դեպս  Ամերիկայում որ շան ձենից զարթնում եմ, որ տարին մի անգամ թե ստացվի, ստացվի, ասում եմ վայ մի քիչ էլ հաչա էլի, ինչ կըլնի մի քիչ էլ հաչա, հահահա, էն էլ տերը երևի վախեցած տուն ա տանում իրա շանը, որ մարդիկ միլիցիայություն չդիմեն իրանց անհանգստացնելու համար: Դե ամերիկացի են, ինչ եք ուզում, հահահա: Իսկ Ամերիկայի ձենը դե ուաուաուան ա, մեկ էլ քստքստալով ման գալու ձենը լոլ, էդ էլ ամերիկացու ձեն չի, չինացու ձենա (պատկերացնում եմ Չինաստանում ինչ քստքստոց ա, որ մարդ դաժե վազելուց ա քստքստալով վազում, լոլ):

Մի խոսքով, գնացի սենյակիս օդը շնչեմ: Էսօր էլ նենց լավ օր ա, Հայաստանի հոտոդ օր ա, թաց ասֆալտով հահա )))

Advertisements

From → Ուրիշ

4 Comments
  1. Lilit permalink

    lav er:))) Tat, indz tvum er guyner el grac klines… bayc pastoren sa der miayn hoteri masin er:)))

  2. վայ Տաթև ջան եսել եմ տենց բաներ զգում, բայց մինչև էսօր չէի արտահայտվում, մտածում էի երևի ինչ որ մի բան էն չի իմ հետ հահահա 😀

  3. Gayane permalink

    Indz tvum e Amerikayi guynery shat xaytabxet en,chnayac Hayastann el vochinch.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: