Skip to content

Մարդ պլյուս մարդ հավասար է սեր: Կարիքի բխման թեորեմ:

May 12, 2010

Եկեք գնանք տասնութերորդ դար Եվրոպա ու մի երկուսուկես դար ապրենք էնտեղ: Ինչ լավ ա չէ, սերենադներ են երգվում, մարդիկ հանդիպում են սիրահարվում, տարբեր տեսակի դրամաների միջով գնում գալիս, ամուսնանում, կռվում, բարիշում, բաժանվում, հետ գալիս իրար մոտ, ու մի խոսքով ամեն տեսակ սիրային հարաբերություններ: Ինչն ա ամենակարևորը սիրո մեջ: Իմ կարծիքով՝ սիրելը ու ուղղակի երջանիկ ըլնելը, չնայելը ոչ մի բանին, ոչ մի բանին ուշադրություն չդարձնելը, որովհետև էդ մարդը ում որ սիրում ես անթերի ա իրա բոլոր թերություններով հանդերձ: Ինչ ա սերը… սերը էն ա, երբ որ գիտես որ դու էդ մարդուն գտար, ինքն էլ քեզ (ու ինտերնետով չես գտել): Սերն էն ա, երբ ուղղակի սիրում ես, կարիքի բերմամբ չես սիրում, այլ ուղղակի գլխիդ տվել ա ու սիրում ես ու ուղղակի չես կարում: Այ էդ էլ քննադատությունս ա, բխում ա նրանից ինչ հենց նոր կատարվեց հետս լոլ:

Սերը ինչ ա դառել հիմա: Դառել ա առևտուր, դրա համար ստաբիլ ընտանիքը հազվադեպ երևույթ ա, մարդիկ ռոբոտ են դառել, սիրում են իրար, որովհետև դա կարիք ա, դա զգացմունք չի էլ: Մարդիկ սիրում են, որովհետև գիտեն, որ պետք ա ամուսնանան, սիրում են որովհետև մենակ չեն ուզում մնան, սիրում են, որովհետև ամոթ ա առանց ընկեր կամ ընկերուհի ման գալ քսանհինգ տարեկանում, և այլն և այլն: Ու քիչ էին ձևերը, հիմա էլ եկել էն էս օնլայն ծանոթությունների եսիմ ինչքան ուժեղ բիզնես անող դեբիլ սայթերը: Մի հատ ապուշ ճապոնացի ռումմեյթ ունեի, որ մինչև հիմա երազիս մեջ կռվում եմ հետը, մեկ էլ դա էր իրա ընկերոջը եսիմ որ մեթչինգ սաիտով գտել: Ու ես ինչքան էի վատ նայում դրան, գտնել մեկին իրեք ամիս չատ անել, ու քնել իրար հետ, ասել ուռա ես իմ մեթչին գտա: Ու ես էդ ճապոնացուն էդ դեպքերից հետո ասում էի b****, ու մեկ էլ հիմա կողքերս եմ նայում, մոդա ա դարձել: Ասի այ քեզ բաաաաան: Հոգեբանական բան ա դա շատ հետաքրքիր: Ես էլ մի ժամանակ չատ բադդի ունեի, մենք իրար դեռ շատ շուտվանից ճանաչում էինք, բայց իրար հետ հեչ մոտիկ չէինք, իրար բանի տեղ էլ չէինք դնում, բայց չատի միջոցով շփվեցինք, շփվեցինք, ու ես գժվեցի, արդեն ամեն օր պիտի չատ անեի հետը, պետք ա սաղ պատմեի իրան, բայց հիմա հիշում եմ ծիծաղից մեռնում եմ, ու հասկանում որ դա ուղղակի ինձ սըփորթ էր, ես մեկի կարիքն ունեի, որ դեմքին չնայեի ինչ պետք էր ասեի, ինքն էլ սուտ կամ չսուտ բաներ գրեր, ես էլ հմայվեիիիի, թռնեիիիի, մի խոսքով, ինչ ուրախ եմ, որ էդ տղուն տեսա ու ասեցի, վայ բայց ես քեզ իրեք տարի առաջ բանի տեղ չէի դնում, հիմա լրիվ նույնն ես, ես էլ էմ նույնը, դա նշանակում ա քեզ էլի բանի տեղ չեմ դնելու, որովհետև անկապ դեմք ես: Հիմա մարդիկ էդ նույն հոգեբանական պրոցեսի մեջ են, ուղղակի իրանց մոտ մի քիչ ուրիշ ա, նրանք գնում էն այնտեղ իրենց երկրորդ կեսը գտնելու, որտեղ գտնում են իրենց չատակեսին, ամուսնանում են, ու ասում են վայ բայց դու մի քիչ դեբիլ բաներ ունես մեջդ, հետո խորանում ա խորանում ա ու դառնում չգիտեմ ինչ, բայց ետ ճամփա չկա: Մի ուրիշ մինուսն էն ա, որ մարդիկ չհասկանալով գնում էն իրանց ուզած իդեալներին, վախ ես սիրուն աղջիկ եմ ուզում կանաչ աչքերով, ես էլ մուսկուլիստի տղա մեկ ու իննսուն բոյով, էս եմ ուզում էն եմ ուզում, հա գտար, ու մտածելով որ սա իմնա երկու տենց մարդ հանդիպում են, մի կերպ իրար կպնում ,կամ էլ շատ հեշտությամբ, բայց մեկ ա, դա բացարձակ սեր չի…. Նենց են մեղքս գալիս տենց մարդիկ….

Ու էսօրվա խոխմեն: Ուրեմն ասի մի հատ տեսնեմ էլի գոնե ինչ մասսա ա ընդեղ հավաքված լինում: Մտա մի հատ մետչինգ սաիտ, մի հատ ֆիկտիվ ըքաունթ ստեղծեցի, որտեղ հարյուր ութ կիլոանոց, մեկ ու հիսուն բոյով, տասնութ տարեկան հայ սկուլի աղջիկ եմ: Հա հայկական սաիտ էր, չմոռանամ ասեմ: Ու տենց ասի հլը տեսնեմ ինչ կրթություն ունեն էս մարդիկ, փնտրեցի նրանց ովքեր պհդ ունեն, մի հինգ հոգի բերեց, սաղ մի եռեսուննանց մարդիկ, ու մտա իրանց պրոֆիլները կարդամ, տեսնեմ ինչ հետաքրքրությունների տեր են: Տենց հինգ վրկ հետո ջոկեցի էդ պհդներն էլ էին երևի խաբլան սաիտ, ուղղակի գլուխ էին գովում: Մեկ էլ մեյլ ստացա, թե դուք նոր նամակ ունեք, ասեցի պահոոոո, մտա կարդամ, մեկ էլ ըտեղի էդ պհդներից մեկը ում պրոֆիլը նայել էի, գրել էր, սորի, յու ար թու յանգ ֆոր մի: Ես չկաաաաաամմմմմ: Փաստորեն, այդ պհդավարտը շատ լրջորեն փնտրում ա իր կեսին, նույնիսկ տասնութ տարեկանին չի ալարում գրի որ ինքը շատ ջահել ա իրա համար, որը ընդամենը մտել էր տեսնի էս մարդը ինչի հույս ունի էս սաիտից….

Մարդիկ, սիրեք իրար, ախր մաքուր, էդ անշահախնդիր սիրուց լավ բան չկա, մի մտածեք թե քսանհինգ տարեկան եք, էլ մարդու պետք չեք, եթե չեք ամուսնացել, ուղղակի դեռ հարմար պահը չի եկել: Իսկ ձեզ հարմար մարդը ինտերնետում նստած չի ժամերով, ու ձեզ չի սպասում:

Advertisements

From → Ուրիշ

19 Comments
  1. համ էլ ծնունդդ շնորհավոր նապաստակ !!! :-)))))))))))

  2. Կարեն Աթալյանց permalink

    լրիվ սրտիցս ես խոսում…լրիիվ….

  3. Somewhere there is a long special message for you. In Romanian, but you are smart enough to understand everything you want 😉

    • You made my whole day!!!! Te iubesk!!!!!!
      Cristinaaaaaa, I am having a party tmrw at our place! You and Liviu should come!!!!!!!!!

  4. Lilit permalink

    Ապրես Տաթ, շատ լավն էր. լրիվ համաձայն եմ:))))))

    • Lilit permalink

      վայ Տաթ, մեկ էլ Սաշա Գոլովինին հիշեցի. հահահահահա, մեռաաա

      • բա հլը էս մի կյանքիկիս: Սաշայիս վրա չծիծաղես, ես մինչև հիմա իրան սիրում եմ լոլ: :Ճ

  5. Դավ permalink

    Հըմմ… հետաքրքիր ու եզակի:Շատ լավ մտքեր են:

    • Վայ ես չգիտեի, որ հայերեն կարում ես գրես Դավ Ջան, լոլ:

  6. Գայանե permalink

    Մի տարով էլ մեծացար….Խելքը գլխին մտքեր ես արտահայտում.))))))))))

  7. Վայ Տաթև ջան, այ դու շատ ապրես, շատ: ինչ դիպուկ ու ճիշտ բաներ ես գրել: Էն 18-րդ դար որ գրել էիր, ես երբեմն մտածում եմ, թե ես սխալ ժամանակ եմ ծնվել: Ես հենց էտ վախտ պիտի ծնվեի: Որովհետև հիմա տղեն մի քիչ ռոմանտիզմա ցուցադրում աղջկա մոտ ու աղջիկը (համենաին դեպս մեր հայ աղջիկների երևի մի 85-90%) մտածումա – էս ովա էս թույլիկ չմոն 😦
    Մեկել շատ ճիշտ ես գրել, որ մարդիկ սերը վերածել են առևտրի: Նստած հաշվարկ են անում սիրեմ էս մարդուն թե չսիրեմ ու ինչ կարժենա եթե սիրեմ, կամ ինչ չի արժենա:
    Վաաաաայ ջղայնացա… վսյո էլ բան չեմ ասում, թե չէ երկար կգրեմ 🙂
    Ամենացավոտ թեմաս ես առծածել Տաթև ջան:

    Բայց դու շաաաաաաաաաաատ ապրես!!!!

  8. Էհ, ախր էդ լեզվի փաթաթան 18-րդ դարը տենց անմեղ ու միամիտ սիրահարների ու սերենադների դար էլ չէր: 17-րդ դարում ֆլիրտնա առաջացել, իսկ 18-ի առաջին կեսում ամեն տեսակ սիրախաղերն են ի հայտ եկել, որոնց սաղ իմաստը թույլատրելիի սահմանի հետ խաղալն էր, “գալանտ հանդիսությունների” վախտերն էր. ֆլիրտի իզաշրյոննի տարբերակը: 18-րդ դարում Ռոկոկոյի մտածողությունը վերջնական ձևակերպեց կին-տղամարդ հարաբերություններև, որոնք մինչ այսօր գրեթեթ չեն փոփոխվել: Էդ ամենածարահեղ պատրիարխալ ֆոռման էր հարաբերությունների, որ վաաբշե եղելա: Դարի վերջում մարդիկ արդեն սիրո մասին լրիվ ուրշ պատկերացումներ ունեին, իսկական սերը բուռն էր, աղետալի ու անպատասխան, էդ ռոմատիստական սերն էր: Համել 18-րդ դարը վիկտորիական դարաշրջանի սկիզբն էր, երբ աղջիկները պետքա շորերով լողանային, որ իրանց մերկ չտեսնեին ու հանվելուց աչքերը փակեին: Իսկ հագուստը էն տեսակ փակ էր, որ էդ դաժը մեբելի վրա էր տարածվում. աթոռ-սեղանի ոտերն էլ էին ծածկում: Վոբշմ դժվար 18-րդ դարում ուզենայիք ապրել:

    • շատ ուրախ եմ, որ տասնութերորդ դարի մշակույթից ահագին գիտելիքներ ունեք )))
      ֆլիրտը մենակ աչքով ունքով տալը չի, ու ինքը դեռ վաղուց կար. Բոկաչո, Դեկամերոն, տասնչորս, դե Ռոխաս, Լա Սելեստինա, ուշ տասնհինգերորդ դար…
      Պատրիարկալ սիստեմը կամաց վերանում ա տասնիներորդ դարից, ամենաուժեղը ինքը եղել ա տասնհինգից տասնյոթերորդ դարերում:
      Մինչև հիմա էլ օրինակ Կոլումբիայում կամ Էկվադորում աղջիկները վատ են զգում իրանց մերկ նայեն, դա համարվում ա սեռական ցանկություններ առաջացնող երևույթ: Բայց սեռականը մի կողմ, ռոմանտիկ ու տառապյալ սեր վերսուս ինտերնետային սերն եմ հենց ասում, էն որ թաքուն նամակ ես գրում սիրածդ մարդում, իսկ ստեղ մեկ էլ կանչում ես, մաաաամ, հլը տես էս աղջիկը լավն ա՞, լոլ:

Trackbacks & Pingbacks

  1. Բլոգս մեկ տարեկան է :) « Մի Ակլամբոստի Բլոգ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: