Skip to content

Ջեսիկա Սիմփսոնի ուղեղը՞

May 10, 2010

Երեկ վերջապես, երկու տարի ընդմիջումից հետո թիվիս միացավ, լոլ, ու էնքան եմ հնացել, որ չգիտեմ արդեն որ ալիքը ինչ ա, մենակ գիտեմ որ լոսթը էյբիսիով ա, էդ էլ միշտ ինտերնետով եմ նայում, որովհետև էդ ժամանակ դասի եմ լինում (բայց դե դարդ, ամսի քսաներեքին վերջանում ա, էլ լոսթով չենք տարվելու): Հա, ու տենց ալիքները փոխելով գնում եմ, տեսնեմ ինչ ալիքներ ունեմ, հահահա, ասի թե դիսքավերին կամ հիսթորին գտնեմ, ըտեղով  ինչ որ հետաքրքիր բան կըլնի: Էդ արանքին միկրավալնովկես սկսեց նվնվալ, քնացի հացս վերցնեմ, մեկ էլ էդ կանալը որի վրա կանգնել էի, հետաքրքիր թվաց: Նոր բան էր, լսած չէի հահահա: վիէյչ մեկ ինչ որ ալիք ա, ու ուղիղ 4 ժամ ես մնացի դրա դեմը: հահահա

Ուրեմն Ջեսիկա Սիմփսոնը աչքիս ահագին բարձրացավ, միշտ իրան դեբիլ երգչուհու տեղ էի դնում, բայց ինչ որ հաղորդում էր բացել, յոթ երկիր ա գնում ու նայում ա թե գեղեցկությունը ոնց ա ըմբռնվում էդ երկրներում: Նենց հետաքրքիր էր:

https://i2.wp.com/topnews.in/light/files/Jessica-Simpson_8.jpg

Հաղորդման անունը «գեղեցկության գինն» էր: Ու տենց գնացել էր տարբեր երկրներ, Տայլանդ, Հնդկաստան, Բրազիլիա, Ֆրանսիա, Աֆրիկական ինչ որ երկիր և այլն, ու վերջում դե հայրենիք: Ամենահետաքրքիրը Բրազիլիան էր (էլի բրազիլացի բողոքավոր ֆեմինիստ ընկերուհիս էկավ միտքս հահա): Հետաքրքիրն ինչ ա, որ ընդեղ պլաստիկ օպերացիան շատ մոդա բան ա, ոնց որ Հայաստանում: Ու մի հատ աղջկա հետ էին հանդիպում, որ քառասուներկու օպերացիա էր արել, բայց մեկ էլ ոտերին ես նայում փռչոտ են, հահահահա: Ու ասում ա բրազիլացիները իրանց չեն թրաշում մրաշում, հայկական ասած «շեկացնում» են: հահահաա Մտքով գնացի մարշուտկաներ (իմ թվերի)  սենց սև մաշկով աղջիկ ես տենում մեկ էլ արևի տակ ծփծփացող շեկ մազեր: հահահա, բայց արդեն ոնց որ էլ տենց չի, ես որ գալիս եմ արդեն ամաչում եմ «քրջոտ» տեսքով դուրս գամ փողոց, նույնիսկ խանութ գնալուց են մարդիկ իրանց հարսի շորը հագնում արդեն հահահա: Լավ հլը էս ամառ գնանք տեսնենք ինչ կըլնի:

Հետ դառնանք էս հաղորդմանը էլի: Վերջում պետք ա ամեն երկրի ավանդույթով շոու անեին: Ու մի տայլանդցի կին էին բերել, որի դեմքը վառվել էր, ում էդ ճանապարհորդության ժամանակ էին տեսել: Բերեցին, իրա հին տեսքը հետ բերեցին, ու մի կես ժամ ինձ լացացրին իրանց հուզիչ պահերով: Ու ծրագրի հաջորդ փուլը ինչ ա ըլնելու, փող են հավաքելու որ մարդկանց օգնեն ժպտան: Հնդկաստանում մի երեխա էին հանդիպել, որ ատամը պռոշից էր աճում ու պետք ա պլաստիկ վիրահատեն որ նորմալ ըլնի էդ երեխեն, հիմա էդ Սիմփսոնը իբր իրա վրա ա վերցրել, դե բնականաբար այլ մարդկանց բարերարությամբ, որ աշխարհի երեխաներին, ով էդ դեֆեկտն ունի օգնի: Մի խոսքով աչքիս բարձրացավ:

Գնամ երեխեքիս գնահատականները հանձնեմ ու վերջ մագիստրատուրայինննննննն: ուռա

էսօր մի հատ ուրիշ բամբասկոտ շոու եմ գտել, դրա մասին էլ հետո կպատմեմ հահահա

Advertisements

From → Ուրիշ

9 Comments
  1. Lilit permalink

    Հահա, տաթ վերջն էր:Դ
    Տաթ գիտես, հիմա էլ ասիական ոճնա աչքիս մոդա Հայաստանում, բայց եվրոպական շնչով. պատկերացրիր? ես էլ չէ:Դ
    Բայց իրականում մեր ազգը սիրունա, մեկ մեկ նայում եմ հավեսով դեմքերեն հանդիպում. Ջեսիկային ես միշտ հավանել եմ, մենակ մի անգամ չեմ սիրել իրան, երբ որ ամուսնացել էր, ամուսնության մի տարին էր նշում, ըտեղ չեի հավանել.
    Տաթմ բացյ նենց դիպուկ ես գրում, շատ եմ սիրում համով խոսքդ!!!!

    • Լիլ բա ես հիմա ինչ շորեր բերեմ որ հետ չմնամ հայերից հահահա:
      Լիիիիիիլ, էդ հարյուր հազար տոկոս, հայ աղջիկները ամենասիրունն են, էնքան եմ հոգնել տարբեր տեսակ ուռոդ դեմքերից: Ստեղ թարս ա, տղաներն են սիրուն, աղջիկները գեշ ))) Բայց դե ինձ տենց ավելի լավ լոլոլոլ

      • Lilit permalink

        Վայ Տաթ, դու էլ չասիր. սիրունը կապ չունի, համ էլ մեր աղջկեքը բերանները փակ են սիրուն. հենց բացում են վատանում ես. Տաթ, համ էլ դու կուկլա ես, կապ չունի մարդ ինչա հագնում, ինչքանա քսվում. բնատուր դուք շատ գեղեցիկ եք և հագնվում եք շատ ճաշակով.

        • Բա ես էլ արդեն սարի էի պատրաստել կարճ յուբկա տեսակով, չէ սարի չէ, ինչ էր էն շորի անունը որ քեզ ցույց էի տվել՞, չգիտեմ ինչ շըլվար, լրիվ ասիաեվրոպական ոճ ա: Հա ինչ, ու կհագնեմ, լոլ

          Լիլ, ես ու դու էլ ենք «հայ աղջիկ» լոլոլոլ

  2. Դուք երկուստ էլ շատ չքնաղ հայ աղջիներ եք ու թող բոլոր հայ աղջիկները Ձեզնից օրինակ վերցնեն 😉

    • Ապրես Արամ ջան, երանի Աստված ձենդ լսեր: Ինչ կարգին բան ասիր :Ճ հահա

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: