Skip to content

Աֆորիզմներ

May 2, 2010

Գրեթե ամեն իմաստուն ասույթ ունի իր ոչ պակաս իմաստուն հակառակը, այն ճշտելու համար: -Սանտայանա


Էս սրանից էլ ելնելով գրում եմ փոսթս: Էս միտքը դեռ վաղուցվանից էր ուղեղումս ու էս փոսթը սևագիր ա էղել մոտս առաջին իսկ օրվանից մինչև աֆորիզմներ եմ հիշել, կարդացել, որ կոմենտի կարիք ունեն ))) Մի քանի աֆորիզմ տենց էլ չկարողացա բառ առ բառ գտնեմ , նենց որ կներեք ինտերպրետացիայիս համար, համենայն դեպս խոսք եմ տալիս, որ իմ իմացածի սահմաններում ոչ մեկից իրա աֆորիզմը չեմ խլել տվել ուրիշին: Հա, ու հաճախ կատակով եմ նայում աֆորիզմին: Ու եթե անհասկանալի խոսամ, կհարցնեք ինչ էր մտքիս: Գնացինք:

Ամեն օր մեռնելուց է, որ ապրում եմ: Թեոդոր Ռեթքը

Ես կասեի հաճախ մեռնելուց է, որ հիվանդանում եմ: Լսել եմ, որ երբ փռշտում ենք, մեր մարմինը էդ մի վրկ-ում մեռնում ա, ու որ փռշտում ենք ուրեմն օհօ, գրիպ կամ ալերգիա:

Կյանքը ունի կյանք անունը, բայց իրականում դա մահն է: -Հերակլիտ

Նույնն ա ոնց որ ես միշտ ասում եմ, իմ անունը Տաթևիկ ա, բայց իրականում ինձ ոչ ոք Տաթևիկ չի ասում:

Միայն քո մեջ գտնվող ես կարող եմ լսել, թե ինչ եմ ասում: -Բաբա Ռամ Դաս

Տղամարդկանց մասին ճշմարտությունը կամ Բախտինի տեսությամբ տառապող ցնդիկներ (ես)

Ծայրահեղ դարմանը ծայրահեղ հիվանդություններին է հարմար: -Հիպոկրատ

Բայց մինչև հիմա ծայրահեղ դարման չի հայտնաբերվել:

Մարդն անում է այն ինչ ինքը կա, մարդ դառնում է այն ինչ անում է: -Ռոբերթ վոն Մուսիլ

Հիմա մի րոպե, սկզբից անում ենք, թե դառնում ենք

Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ: -Սոկրատես

Վայ, պարզվում ա էդ մի բանը գիտեիր :Թ

Ոտքը զգում է ինքն իրեն, երբ գետնին է դիպչում: -Բուդդա

Բա որ ստի ոտքը կարճ ա, էդ կարճ ոտքը ո՞նց զգա

Այդպիսի աբսուրդ բան չկա, որ փիլիսոփան չասի: -Ցիցերոն

Հոգեբաններն էլ նենց ոչինչ, կասեր Ֆրոյդը :Ճ

Գիրքը գիրք է միայն այն ժամանակ, երբ կարդում ես: – Կաֆկա

Վայ փաստորեն ես աշխարհի բոլոր գրքերը կարդացել եմ :Ճ


Վերջ, գնացի դաս անեմ, էս էլ մամայիս պատվին փոսթ, որ ամեն օր չգա տենա նոր բան չեմ ավելացրել:

Որ էլի հետաքրքիր բաներ գան միտքս կգրեմ: Դուք համենայն դեպս կոմենտներ թողեք, տեսնեմ ինձ տարել ա, թե հլը որ լավ ա :Ճ

Advertisements
6 Comments
  1. Gayane permalink

    Aforizmneri masin ban chunem aselu,iranq arden asel en ,bayc du kam shat parapeluc cndel es, kam el kam el .))))))))))))

  2. Gayane permalink

    Գժուկ ջան, երբ ես գալու քեզնով զբաղվեմ` ԴԱՍՏԻԱՐԱԿԵԵԵԵՄՄՄՄՄ:

  3. Gayane permalink

    Ո’չ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼՈՒ ԵՄ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: