Skip to content

Քննադատություն:

April 26, 2010

Կարդում եմ մի հատ բլոգ, ու էլի մազերս բիզբիզ ա կանգնում, որ կանանց մասին գրում են: Շատ կներեք ռաբիզ արտահայտությանս համար, ոնց որ աբիժնիկ ըլնեն էս գրողները: (Բլոգի անունը չեմ տալիս, հավես չկա մարդկանց բան բացատրել, ով էլ որ իրա բլոգում ես կին եմ, ես ամեն ինչ կարամ և այլն ա գրում, թող կարդա, ներվայնանա ինչ կոմենտ ուզում ա թող գրի, բացատրությունը թող տակը կարդա նոր)

Ես կոնկրետ երբեք իմ աշխատավարձը չեմ համեմատում իմ տղամարդ կոլեգաների հետ, որովհետև ինձ նախ դա բավարարում ա, հետո էլ թեկուզ հայաստանում ոչ իմ մաման ա իրան հավասար կոլեգայից տաս դրամ ցածր աշխատում, ոչ պապաս իրան հավասար կոլեգայից բարձր: Ստեղ եկեք հաշվի առնենք, որ կա կրթվածության չափ: master ես էսքան էս ստանում doctor ես կստանաս ավել, bachelor’s degree ունես, քեզ էսքան կտանք կներես: Հիմա կռիվս ինչ ա: Ինչ եք դրել կանայք ամեն ինչ կարան, կանայք ավելի լավն են քան տղամարդիկ: Տենց ասողները պրոբլեմ ունեն, որովհետև նույն ձև ոչ մի նորմալ մտքով տղամարդ չի կանգնում ասում ես քեզանից լավն եմ կամ ուժեղ: Քիչ կռիվ կար էս երկրագնդում սկսել էն երկու սեռեր կռվեն: Էդ էլ ինչից որ տասիններորդ դարում մի երկու շատ խելացի կրթված ֆրանսիացի կանայք որոշեցին ֆեմինիզմով զբաղվեն: Ասենք հիշում եմ մադամ Բովուարին, մի հատ կարդացեք էլի, իրա տեսությունը կարդացեք, հետո խոսացեք: Կարդացեք մի հատ ինչի մասին ա ֆեմինիզմը, կամ ինչ ա կինն իրանից ներկայացնում հետո խոսացեք: Կարդացեք Հելեն Սիքսու, Գերման Ստաել, Սարա Վայթ, Թորիլ Մուա, Սյուզան Ֆրիդման, Էնն Մելլոր, Գիլբերթ ու Գուբար, և այլն և այլն, հետո եկեք կին ու տղամարդ քննարկեք:

Եթե կին ես ու կարաս, պետք չի դրոշակացնել դա, արա թող բոլորը դա տեսնեն, ու համոզված եղի որ անելուց հետո, ոչ մեկ չի կանգնելու ասի, պաաա, տեսար կին էր ու արեց:

Հետո տենց կանայք դեբիլ են, կասեն ես բարձր աշխատավարձ եմ ուզում, հավասար իրավունք եմ ուզում (թե ինչն ա անհավասար մինչև հիմա չեմ հասկանում), հետո կգա տուն մարդուն կասի, ըհը հետդ հավասար աշխատում եմ, ըհը էսքան քեզ թիկունք եմ մի հատ ինձ նվեր չառար:

Կոնկրետ ինձ լիքը հաճելի ա, որ տեղս էլ աշխատեն, դեմս էլ մի լավ վազվզեն, ինչի վրա մատս դնեմ ինձ առնեն, ես էլ իմ հավեսով գնամ մի երկու դաս տամ գամ տուն ինչի չէ հաց սարքեմ իմ առատաձեռն ընկերոջ կամ ամուսնու համար, նստենք հավեսով ուտենք խմենք ու ես ձևանամ լիքը հոգնած 🙂 հահահա (ու ստեղ մեկը կասի բա նրանք որ ասում են  դու տունը նստի լվացք արա, երեխա պահի, ասեմ, իմ լեվելը էդ մակարդակից վաղուուուուուց բարձացել ա, էտո մենյա նե գռոզիտ)

Կա նաև ֆեմինիզմի հավասար սեքսուալության հարցը: Էլի կանայք դրոշականացնում են սաղ, ես հավասար սեռական կարիքներ ունեմ ոնց որ դու, էդ բոլորս էլ գիտենք, մարդը կենդանի ա ընդհանրապես կաթնասուն, բայց դե հիմա ով ումից շատ ինչ ա ուզում էդ հեչ մեզ չի հետաքրքրում:

Այ եթե ֆեմինիզմը մի ուրիշ ճյուղով գնար, գնար մարմնավաճառներին, բռնաբարողներին, violence անողներին դեմ, էդ կըլներ լրիվ ուրիշ պատմություն: Ըտեղ իրանց տղամարդիկ էլ կմիանային խելքը գլխին, նույնիսկ ես կմիանայի, մորալ կխոսացվեր վերջապես ու ոչ թե ֆուֆլո. «վերջ ընտանեկան  վայըլենսին», դեբիլ խմող մարդ ունես որ քեզ ծեծում ա, կա միլիցիայություն դրա համար, գնա դիմի, օօօօ ոչ ես դեռ իմ ամուսնուն սիրում եմ, կամ էլ վայ չէ հետո մենակ կմնամ հասարակությունը ինձ չի ընդունի, այ ստեղ ուժից, կամքի ուժից ու թուլությունից կարաք խոսաք: Քիչ աշխատավարձ ես ստանում, է նենց մտի բոսսիդ աչքը աշխատավարձդ բարձրացնի, հավատա ինձ հայաստանը ֆրանկոյի օրոք իսպանիա չի, հաստատ կին լինելու համար չի որ քիչ աշխատավարձ ես ստանում: Քեզ չեն թողնում հավասար աշխատանք անես տղամարդու հետ, է արի տանեմ քեզ, արի գնանք հանքում գրուզչիկ աշխատի:

Հավասար իրավունք հահահահա

Իրավունքը բալիկներ ջան մենք ենք ստեղծում: Էդ ոնց ա ինձ ոչ մեկ չի կարա ինչ որ բան ասի, որովհետև ես եմ սահմանում իմ իրավունքները:

Մի խոսքով, շատ երկարացրեցի, էլ աչքս դոձիկ թեմաներ չտեսնի, թե չէ լացս գալիս ա արդեն, բայց ավելի շատ մեղքս ու ծիծաղս )))

Բաթըմլայն: Էս ինչ կարգին մարդ եմ ես:

Advertisements

From → Ուրիշ

9 Comments
  1. Մհեր permalink

    ընտիր էր, ընտիր

  2. Lilit permalink

    Shat chisht qnnadatutyun er;)

  3. 1556 տոկոսով համաձայն եմ հետդ !!!

  4. Gayane permalink

    KECCE IM AXJIKY,BAAAA…….

  5. Կարեն Աթալյանց permalink

    լավ էր ասված:լռիվ համաձայն եմ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: