Skip to content

Ծիծաղել մարդու չիմացածի վրա

April 20, 2010

Մի շարք ֆբ-յան ընկերներ ունեմ, որ ուրիշների չիմացածը որպես ծիծաղելիք կամ ձեռառնելիք դնում են ստատուս (էս էլ ի շնորհիվ մեր տեխնոլոգիական նորամուծությունների ներխուժմանը) ու մարդիկ տակը կոմենտ ա որ գրում են: Օրինակ էսօր մի հատ աղջիկ դրել էր. էսօր ուսանողներիս տվեցի քննությունը, հարց- ինչ է կալիմոչոն, պատասխան- պատերազմի նշան թևին կպցնելու համար (կալիմոչոն էն որ գինու հետ կոկա ենք խառնում էդ ա, սանգրիայի պես մի բան ա): Տակը կոմենտներ ա վաայ վուուույ ինչպես կարելի ա: Դե ես էլ միշտ բոբոն եմ բոլորի, գրեցի, դե ոչինչ, ոչ ես ոչ դու էդ բառը ծնված օրվանից չենք իմացել, քեզ տաս տարի էր պետք էդ բառը սովորելու համար, ինձ տասնութ, էդ դեբիլ երեխուդ էլ քսան, մարդ էլ կա մինչև կյանքի վերջ չի իմանա:

Ուրիշ դեպք, մի հատ տղա գրել էր, մի հատ սիրուն աղջկա հարցրեցի ռեգգի սիրում ես, ասեց ռեգգիին չեմ ճանաչում: Էդ տղուն կոմենտ չարեցի, որովհետև մի հիսուն իրա նմանները տակը էդ սիրուն աղջկան արդեն անպատվել էին, ինձ էին վրա տալու: Ու ասենք էդ տակի կոմենտ անողներից ոչ մեկ չգրեց տղա ջան reggie չի  reggae ա: Բայց ասենք, գնայի էդ «սիրուն» տղուն ասեի դու կումբրիա սիրում ես, լրիվ նույն բանն էր ըլնելու (կումբրիան աֆրիկական ծագում ունեցող երաժշտություն, պար ա, որ հիմա լատինական երկրներում շատ են օգտագործում, շակիրայի մայ հիփս դոնթ լայի դհոլների երգն ու պարը կումբրիա ա):

Մարդու դեբիլությունը չի որոշվում նրանից, որ ես սա գիտեմ, դու չգիտես, ուրեմն դու դեբիլ ես, այլ թե ինչ կոնտեքստում ենք գտնվում ես ու դու: Օրինակ եթե մենք մաթեմատիկոս ենք, ու դու ինձ ասում ես երկուսին գումարած ութ ինչ ա անում ու ես մի տաս րոպեից ավել փայտիկներ եմ էս կողմ էն կողմ տանում որ գումարեմ, էդ ուրեմն ես կամ ցնդել եմ, կամ էլ իրոք ուղեղս դանդաղ ա աշխատում: Կամ օրինակ ուսանողին հարցնում ես ասում ես ինչ ա գրողը, ասում ա գրողը մարդ ա որ բան ա գրում, ասում ես ճիշտ ա, իսկ ինչ ա խմբագրողը, ասում ա էդ էլ էն ա որ խմբագրում ա, ասում ես ճիշտա, բա իրանք նույն մասնագիտությունն ունե՞ն: Ասում ա հա, երկուսն էլ գրում են….

Առակս ինչ կցուցանե, երբեք մի ծիծաղեք ուրիշի չիմացածի վրա, հիշեք, որ ժամանակ ա եղել դուք էլ չեք իմացել էդ բանը, ու ձեր իմացածի վրա մի զարմացեք: Այլ եթե ձեզ հետի մաթեմատիկոսը փայտիկներով ա հաշվում, իրան օգնեք, արագ մտածի, կամ որ խմբագրողն ու գրողը նույն բանն են, օրինակ բերեք, թե ինչն ա տարբերությունը իրանց: Ու ռուսական ասացվածքը հիշեք: Վեկ ժիվի վեկ ուչիս, վսյո ռավնո դուռակոմ աստանիշսյա:

Իսկ դեբիլությունը, որ իրոք ծիծաղելիա, քո ու իրա իմացության տարբերությունը չի, այլ քո ու իրա բնորոշ գծերի տարբերություննա, քեզ համար անընդունելին ա ու հետևաբար սուբյեկտիվ ա:

Օրինակ ինձ համար դեբիլ ա էն մարդը, ով…….

ու ստեղ կտրեցի էն սաղ գրածներս (մի հինգ հատ օրինակ)…. մի քիչ դաժան էր, մի քիչ էլ հայ հասարակության կողմից անընդունելի…. մի օր ռիսկ կանեմ, կգրեմ ու կստորագրեմ- ոնց ուզում ես հասկացի, իսկ եթե սրանցից մեկն ես, մեկա դեբիլ ես, ու ես դրանում մեղք չունեմ:

Մի հատ բախտինյան ցիտատ էկավ միտքս: Ես էն եմ ինչպես դու ինձ ընկալում ես: Ավելացում իմ կողմից, բայց եթե վատ կարծիք ունես իմ մասին, սխալ ես հասկացել ինձ: Տակի փիլիսոփայություն փորփրելը ձեզ:

P.S.I am not contradicting myself. ու եթե հանկարծ ասեք, բա ինչի ես էսքան շատ օգտագործում դեբիլ բառը փոստերումդ, ասեմ, հա օգտագործում եմ ու կօգտագործեմ: Բայց չեմ ծիծաղում, այլ քննադատում եմ: Ու նորից, ոչ թե նրա համար, որ ես մի գրամ ավել գիտեմ, այլ նրա համար, որ նրանք պետք է իմանային: Այո Այո :Ճ

Advertisements

From → Ուրիշ

7 Comments
  1. Լիլիթ permalink

    Տաթ ջան, դե եթե դասախոսը նրա համարա, որ ուսանողի սխալի վրա ծիծաղի, ուղղելու փոխարեն, ես էդ առումով բան չունեմ ասելու:դ
    Կումբրիայի մասին փաստորեն քեզնից իմացա:Ճ Պրոստո մարդ պետքա հասկանա, որ եթե իրա մոտ առիթա եղել էս ինչ բանն իմանալու, ինքը իմացելա, չի եղել չի իմացել. Ու նույն հաջողությամբ կարա էդ մարդն էլ աղջկա մոտ ահագին ծիծաղելու բացթողումներ ունեցած լինի: Ես էլ մի ընկեր ունեմ, ֆբ-ում, անընդհատ տղա-աղջիկ հարաբերությունների մասին ստատուսներա դնում, ինչ ես իրան հիշում եմ. զարմանում ես, լավ, էդ մարդու մասնագիտություննա դա? թե ուղղակի չի հոգնում նույն թեման գրելուց: Բայց ինչպես ասում են, դա նրանք են, էս էլ մենք ենք, եթե տհաճա, ուղղակի չենք կարդում..:Դ
    Հա, իսկ էդ դեբիլներդ, որ ինձ բախտ վիճակվեց կարդալ, դրանք ոչ հասուն, ոչ կայուն, թույլ մարդիկ են. բայց չծիծաղենք, որովհետև նրանք կարող են դառնալ մեր ղեկավարները:D

    • աաա հահահա: դա դա: ես էլ ունեմ տենցները ))) էդ պակասից ա պակասիիիիից լոլ

  2. Gayane permalink

    Tarber Mecer tarber barerov ,bayc mitqy hetevyaln e` -mardun kareli e bnutagrel ayn banov te in4i vra e cicaxum.

  3. Hrant permalink

    Kuzei ktrac masn el kardal, bayc lav es grum Tatev jan;)

  4. Anna permalink

    aaaa, Tatush, inch haves blog unes :*:*:*:*

  5. լավներ :Այլ խոսքեր պետք չեն

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: