Skip to content

Անկապ

April 19, 2010

Էսօր գնացի դասախոսիս օֆիս, ու սկսեցինք դիսերտացիայիս թեմայից խոսանք: Ասեցի ինչ ձև եմ պատրաստվելու, ինչ եմ նախատեսում րիսըրչ անեմ և այլն: Մեկ էլ սենց նայում ա ասում ա, բայց գիտես քեզ հետ ինչ կըլներ հետաքրքիր գրե՞լ, Դոն Կիխոտը Հայաստանում: Ասում եմ այսինքն: Ասում ա դե վերցնենք, տասնյոթերորդ դարից սաղ թարգմանությունները հավաքենք, կարդանք, համեմատենք, վերցնենք հայ սերվանտիստներին, իրանց ուսումնասիրության ուղղությունները նայենք ու գանք մի հետաքրքիր եզրահանգման, թե ոնց ա ընդունված Դոն Կիխոտի կոնցեպցիան Հայաստանում: Մտքումս ասի տնաշեեեեեեեն, սկի դասախոս եմ ունեցել իսպան ա ինձ «սովորացրել» Սանչո Պանզային ասում էր Պանչո Սանչեզ, դու ինչից ես տեղյակ: Ու ըտեղ մտքով գնացի մի հատ սաղ Բրյուսով-ռոմանո դասախոսա-ուսանողական կազմ, բայց… … …

Դե մեր պրոբլեմն էլ էն ա,որ մենք խելացի կարգին ազգ ենք, մեզ Դոն Կիխոտը ռուսերեն էլ տան կկարդանք, անգլերեն էլ տան կկարդանք, էն թվերին էլ տո պարսկերեն, տո թուրքերեն, ինչերեն ուզես կարդացել ենք, մեզ հայերեն թարգմանությունը ոչ էլ պետք ա:) Մեկ էլ դե արի դասախոսիս բացատրի, որ Հայաստանում դասախոսների կեսը գալիս ա դասարան ու իրա անձնականն ա քննարկում, կամ էլ իրա  դասախոսի «փոսոտված» (էս քուրս կհասկանա) լեկցիան ա կարդում, կամ էլ գնում ա իսպանիա իրա արևին մի հատ գիրք ա գտնում բերում սաղիս էջ էջ քսերոքս անել տալիս գնում ենք տուն տնային անում, գալիս դասարան տնային ստուգում, էլի գնում տուն տնային անում, որ հաջորդ օրը ստուգենք: Քիչ մնար գար մեզ Սերվանտեսից բաներ պատմեր: Սկի երևի, որ ասես Սերվանտեսն ինչ ա գրել, կասեն ամոթ չես անու՞մ Դոն Կիխոտեն, էլ ի՞նչ: Ու մեկ էլ արի դասախոսիս ասա, որ Դոն Կիխոտը Հայաստանում պատանեկան գիրք ա համարվում: Էս էլ լինքը: (Ու ստեղ դաժե խեղճ Սերվանտեսի անունն են սխալ տպել Ասավեդրա գրել Սաավեդրայի տեղը): Դե կամ մենք ենք աշխարհի ամենախելացի ու գրականագետ մարդիկ, որ մեջը ոչ մի բան չենք տեսնում, կամ էլ Եվրոպան ու Ամերիկան ա տուպոյ, որ էս չորս հարյուր տարի ա էդ գլխի վրա գլուխ ա ջարդում: Ամեն կերպ մենք ենք հաղթում մեկա:

Դե ես էլ դասախոսիս ասեցի, էէէէ դասախոս ջան, ես որ էդ գրեմ, ինձ ոչ մեկ չի կարդաաաա…. ու ըտեղ մի հատ սենց գրադարան պատկերացրեցի  դոձիկներով լի, որ էկել են կարդում են դիսերտասիոն պոր տատո, դոն կիխոտե էն արմենիա, ու սենց գլուխները պատերով են տալիս, թե էս ինչ գլուխգործոց ա, էս ինչ բան ա էս հրաշք երկիր Հայաստանը, որ էսքան բան ուներ Դոն Կիխոտի մասին գրած, որ պրծել ա արդեն ու էլ չի քննարկում, էս աղջիկն էլ մի ճաճանչափայլ շող բերեց մեր այս մութ գիտության մեջ:

Աչքս գցեցի պատիցս կախած Կիխոտեի ու Սանչոյի նկարին ու մի լաաաավ ծիծաղեցի :Ճ

Նայիրի
2006 / ԵրևանԼեզու: Արեւելահայերէն

Էջեր: 612
Չափ: 8″ x 11 3/4″

Գուստավ Դորեի (Արուեստագէտ)
Պողոս Մակինցյան (Թարգմանիչ)

Գիրք / Գրականութիւն / Պատանեկան
Գիրք / Գրականութիւն / Արձակ
Գիրք / Գրականութիւն / Թարգմանութիւն

Advertisements
8 Comments
  1. էլի եմ ասում տիպ ես, տիպ :-DDD

  2. Վայ Տաթև ջան դու գրի, էտ գրադարանի դոձիներից մեկն էլ ես կլնեմ, հաճույքով կկարդամ ու կասեմ- էս ինչ ճաճանչափայլ մտքի տեր ա էս աղջիկը 😀 😀 😀
    Բայց իրոք մտքերդ բոց էին 😀

  3. Gayane permalink

    TAT jan hima bolor erkrnerum el krtakan makardaky cacr a. Te qo AMN-um, te mashvac u homoceracvats evropayum, angam hzor (naxkin) Rusastanum. Nranc vo4 mi eritasard ira garejric, partyneric,boy u girl friendneric urish bani masin 4en mtacum.Da iharke hamatarac, bayc sovoroxy ,kardacoxy nman a mer sovoroxin u kardacoxin, mer bazmakoxmani zargacatsn el etalon khandisana
    myus erkrneri krtojaxnerum.Erb tsnvel a servantesy (kneres angragitutyans hamar stuyg tivy 4gitem)mer hayery METSUTYUNNER ein tsnum , tsnel ein u patrastvum ein tsnelu.EV i uraxutyn im nman hayaseri u hayapashti ( tekuz terutyunnerov u iranc sxalnerov) hima el entsnum taxandner.Isk mecutynneri canky 4em uzum grem meka vo4 mi erkri mard dranc masin 4giti in4pes 4giten mez mot Don Kixotin u San4oin.

    • Հայրենասեր մամաս ա է ))) Էսա ամառը գալիս աաաաա ))) Տուն եմ գնուուուուուում )))) հահահա

  4. Լիլիթ permalink

    իրոք որ փոշոտ. հահա: Տաթ, բայց գիտես, էս հարցում չես կարա մեղավոր-անմեղ գտնես: Իրավիճակնա հասցրել սրան: Եթե դու էլ գաս Հայատսան ու սկսես աշխատել ստեղ, դու ոչ թե կմտածես ինչ անեմ, մի հատ հոդված գրեմ Դոն Կիխոտի մասին, այլ կասես ոնց անեմ, որ մի ուրիշ տեղ էլ մտնեմ աշխատանքի, որ 40.000 դրամով յոլա չգնամ… մի քիչ համաձայն չեմ “Անկապ”-իդ հետ;)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: