Skip to content

Սպիտակաձյունիկը ցենզուրայից դուրս

April 9, 2010

Նոր քրոջս էի գրում մեր երեկվա դասի ընթացքի պատահարը: Իսպանական ոսկեդարյան թատրոնի դասին, որը տևում ա 3 ժամ, դասախոսը մեզ սյուրպրիզ արեց, պիցցաներ բերեց ու ուտելու ընթացքում բրեյք ենք անում, խոսում սրանից նրանից: Խոսքը եկավ հասավ հեքիաթներին: Մեկ էլ էս իսպանացիներից մեկը թե, բա գիտե՞ք, Սպիտակաձյունիկը դրել են քննարկման մշակույթի նախարարությունում, որ ցենզուրայից դուրս ա, պետք ա փոխել մեջը շատ բան: Ոնց կարա էդ անմեղ սիրուն աղջիկը ապրի յոթ թզուկների հետ, կամ ոնց կարան թզուկներից իրար ծոց քնեն: Աբսուրդ…. Բայց հլը ինչ անցավ մտքովս: Ե՞րբ են գրվել կլասիկ էդ բոլոր հեքիաթները (Սպիտակաձյունիկ, Մատնաչափիկ…) XV-XVI դարերում… էդ դարերում ի՞նչ էր Եվրոպայում. աղջկա գործը լավ դուստր հետո լավ կին լինելն էր, տղամարդկանց մասին հոգ տանելը, տղամարդկանց գործն էլ աղջկա պատիվը պահելը, իրան լավ օժիտով ապահովելը… մի խոսքով հիմիկվա քյարթուների հայաստան, լոլ: Ու տենց լվանում էին մարդկանց խելքը էդ հեքիաթներով…. Որ դու մեծանաս աղջիկ ջան, քեզ մի հատ պրինց ա գալու փրկի, դա ա լինելու քո փրկությունը, դու իրա հետ կամուսնանաս ու դա կըլնի երջանիկ վերջը: Մինչև հիմա էլ աղջիկների մեծամասնության ուշք ու միտքը ամուսնանալնա, մենակ ամուսնանան, որովհետև դա արդեն երջանկություն ա: Տունտունիկ խաղալուց պարտադիր ընկեր տիկնիկ պիտի լինի, կամ արդեն 3 տարեկան երեխուն հարցնում ես դու որ մեծանաս ինչ ես դառնալու, մամա պատասխանը ամենաշատն ա հանդիպում, հեհե……

Հիմա ասածս ինչ ա, էս իսպանացիները որոշման են դրել նաև, որ պետք ա հավասարություն լինի հեքիաթներում նույնիսկ, պետք ա լինի նաև միասեռություն ու այն ամենը ինչ կա կյանքում, որ երեխեն ազատ ըլնի ինքը իրա կյանքը դասավորի, այլ ոչ թե երկու տարեկանից իմանա, որ ինքը իրա տիրոջ փրկչի ծառան ա: ԱԲՍՈՒՐԴ մեծատառով….

Ու ասենք որ էս հավասարության թեմաներով խոսում են, նենց մեղքս են գալիս չադրայով կանայք, որ ոչ մի բան իրոք չունեն, բայց համեստաբար լռում են…. Էն էլ դու մի ասա ֆեմինիզմը արդեն Հայաստան էլ ա գալիս….. Վայ…. կանայք կանայք, էս ինչ անխելք եք դուք, որ դրել եք մի ձեզ պես անխելք մասսային պատկանող տղամարդկանց հետ հավասարության դավի եք տալիս…. Ու փառք Աստծու, որ ֆեմինիզմն ուսումնասիրել եմ, ու դրանից ծիծաղելի, կամեդիա «գիտություն» չկա, ու շփվել եմ լիքը ֆեմինիստների հետ, ասենք բրազիլացի ընկերուհիս բողոքում ա իրա լիմիտավորված կյանքից, երբ անձամբ մասնակցում ա կիսամերկ կառնավալներին, երբ ձեռ ա առնում էն հավատարիմ քրիստոնյաներին, որ ամուսնական մահճակալը սուրբ են համարում, ռուս ընկերուհիս, ռուսի մասին չասեմ չէ՞, իսպանացի տղամարդ դասախոսս, էդ ամենավերջն ա, լոլ…

Բա, սենց բաներ էլ էն ըլնում, հիմի էրեխեքս պիտի մեծանան «Երկսեռ Ֆերնանդոյի արկածները» գրքի տակ … «էրեխեքս», ըհը հետո էլ ինչ եմ վերևը բացատրում…

Մի ուրիշ իսպանական աբսուրդից, որ էլի դասընկերս ա պատմել, հետո…..

Bottom Line: Կարգին երկիր ա Հայաստանը այ մարդ:

Advertisements
6 Comments
  1. գիտես ինչի են հայ աղջիկները վռազում ամուսնանած, թեկուզ ոչ էդքան երջանիկ, որտև տունը մնալը ավելի մեծ “անեծք” ա` դրանից են խուսափում…

    • պծա… չէ, հայաստանում տանը մնալը դժվար ա, մոտ քսանհինգից հետո բիբիսի բարեկամ հարևանները քեզ համար մարդ են ընկած ճարում, լոլ

  2. ֆեմինիզմով էլ տառապում են էն կանայք, ում մոտ տղամարդկանց հետ “չի ստացվել” IMHO

  3. հը ը…լավ չգիտես, 25-ից հետո տունը մնացածի պիտակ են կպցնում արդեն, իսկ գյուղերում վափշե 20-ից հետո

  4. Դզեց :Դ երեխու համար գիրք առնես, սկսես կարդալ ու վերջում պարզվի արքայազնը գոմիկա ու սիրումա հարևան երկրի ոչ թե արքայադստրին այլ թագավորին 😀 լօօլ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: