Skip to content

Մի միտք, որ մտածելու առիթ տվեց

March 30, 2010

Միխայիլ Բախտինը իր Դոստոեվսկու պոետիկայի պրոբլեմները գրքում մի արտահայտություն ունի. “Final agony and death are observed by others. Death cannot be a fact of consciousness itself” (290). Մտածելու առիթ է տալիս: Փորձեմ բացատրել իմ մտքով այս տողերը կարդալիս ինչ անցավ: Կյանքի սահմանումը դժվար է տալ, բայց հասարակ բառերով էսպես կբացատրեի ես. կյանքը մեր գիտակցության արտացոլումն ու մեկնաբանումն է, սա որպես հոգևոր բացատրություն: Նրա ժամանակային ու տարածական բացատրությունն էլ կլիներ էսպիսին. կյանքը ծնունդից մահ ընկած տարածական ժամանակահատվածն է:  Ըստ Բախտինի մահը գիտակից իրողություն չէ, որը դիտում են ուրիշները, ուրիշ գիտակցություններ: Ես կավելացնեի, որ ծնունդն էլ գիտակից իրողություն չէ, այն նույնպես դիտվում է ուրիշ գիտակցությունների կողմից: Ահա այստեղ էլ առեղծվածն է: Մենք ապրում ենք մի գիտակցության ժամանակային տարածության մեջ, որի սկիզբն ու վերջը անգիտակից երևույթներ են, դիտվում են ուրիշների կողմից, որին տվել ենք կյանք անունը: Միտքը թողնենք այստեղ ու հերթը տանք հոգեբաններին, փիլիսոփաներին, որոնք հարյուրամյակներ է արդեն ինչ քննարկում են գիտակցություն կոչված երևույթը (իհարկե խոսում եմ լուրջ, խելքին մոտ թեորիա առաջադրող մտածողների մասին, ոչ թե Ֆրոյդ, Լական հետևողներին):

Ցիտատը վերցված՝

Bakhtin, Mikhail. Problems of Dostoevsky’s Poetics. Ed. and tr. Caryl Emerson. Mineapolis: U of Minnesota P, 1984.

Advertisements
6 Comments
  1. Լիլիթ permalink

    Տաթ, բայց դու ինչ ուրիշն ես. շատ լավն էր!!!!:)

    • Իսկ դու ուրիշներից էլ ես ուրիշ, մեկա քեզ չեմ հասնի )))))

  2. Լիլիթ permalink

    Էդ մի բանը չընդունեցի:D

    • հա ինչ անեմ )))) դու էս տոնածառ նկարդ տես հլը հահահա, դուրս էս ինչքան եկավ ))))

  3. Հայ մեծերից մեկն ասել է. Մենք աշխարհ ենք գալիս և հեռանում այս աշխարհից ոչ մեր կամքով, բայց ապրում ենք հենց մեր կամքով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: