Skip to content

Մի դեպք այսօրվանից

March 30, 2010

Դասս վերջացնելուց և ուսանողներիցս մի քանիսից հիասթափված քայլում եմ դեպի Վեսթ Լաֆայեթի հանրային գրադարան, որտեղ պետք է հանդիպեմ մի մարդու: Դրսում տեսնում եմ մի ցուցանակ՝ «Գրքերի վաճառք մեկ դոլար, երկու դոլար»: Գնացի տեսնեմ էդ ինչ գրքեր են վաճառում: Մի ուրիշ ցուցանակ տեսա, մի տոպրակ գիրք երկու դոլարով: Մտանք գրքերը նայելու, երեք սենյակի լայնքով ու երկարությամբ արկղեր էին՝ լիքը գրքերով, ամեն լեզվով, ամեն տեսակի, ինչ ուզես: Գնեցինք մի «ցելաֆան» գրքեր ու քայլում ենք, ուրախացած, թե սենց բան հնարավոր չի, ախր գրքերը էստեղ թանկ հաճույք են: Մեկ էլ կողքինս մեկնաբանեց՝ «Մարդիկ ստեղ չգիտեն ինչ անեն գրքերի հետ, դնում երկու դոլարով տոպրակներով գիրք են բաժանում: Մի հատ գնացեք Աֆրիկա, Կենտրոնական Ասիա, որոշ լատինոամերիկյան երկրներ, մարդիկ երազում են սիրուն կազմով գիրք կարդան, որ էջերը պոկված չլինեն, որ հազար անգամ նշումներ արած չլինեն վրան: Գրադարանները ծափ են տալիս»: Ու մտածում եմ, իրոք որ… ու էս գրքերը բարեգործության առարկա լինեին, ուղարկեին մի ինչ որ երկիր, որտեղ սա ավելի շատ պետք կգար, քան մեզ, որ ուզենանք էլ ինտերնետով կկարդանք, կամ մեր գրադարանում չգտնելու դեպքում ուրիշ գրադարանից կպատվիրեինք 3 օրում կգար կհասներ մեր դուռը: Հայաստան ուղարկեին լավ: Ի՞նչ ա մեր գրադարանների վիճակը: Ամառը ընկած Սերվանտես էի ման գալիս, 4 գիրք գտա, Ֆոլկներ մի գիրք կա մի 3 օրինակ ամբողջ Հայաստանում, Գալդոս չկա, տենց մարդ հայերը չեն ճանաչում, կարևոր չի, Կարպենտիեր, էդ ո՞վ ա, լավ որ շատ եք ուզում կծախենք իրա ռուսերեն թարգմանությունը (երևի), Գարսիա Մարկեսը դէ «Հարյուր տարվա մենություն»-ից բացի ուրիշ բան չի գրել, Թոմաս Ման, մի րոպե, ի՞նչ……. էլ չերկարացնեմ: Կարևորը մեր գրադարանների հարյուր հազարները սովետի գրքերի ցանկն ա լրացնում, էլ ինչ ա պետք……. Ու տենց մտածում եմ, ու ինչքան մեր երեխեքը խելոք կլինեին, որ դասախոսները մի քիչ հոգատար լինեին, որ համալսարանից ամեն կիսամյակ իրանց փող տային, գնային արտասահմանում սովորելու մի կիսամյակով, որ կոմպերը լցրած ըլնեին  լսարաններում, որ խելոքները տեղ ունենային անխելքների կողքին…. ստեղի երեխեքի նման հոգնած չըլնեին ամեն ինչից… որ արդեն մնում ա դասախոսն էլ տեղները տնայիններն անի, քննությունները հանձնի ու գնա… էսօր մի 3ի ուսանողի շարադրություն էի ստուգում: Ինձ հինգին գումարածի գրավոր ա տվել: Գրեցի, մյուս անգամ աշխատի մենակ գրես ու դրեցի 4, որ գոնե «շի թրայդ» ոնց որ իրանք են ասում, կողքինիս ասում եմ ,  մեկ էլ թե, քեզ չեն սիրի, դու չես քաջալերում իրանց… բայց քաջալերեմ ի՞նչը, որ էդ խմբի ամենալավ ուսանողին տվել անցել ա ու ինձ մաքուր իսպաներենով, որ մենակ գերազանցիկ իսպանացուն ա վայել, շարադրություն ա ինձ տվե՞լ: Դե լավ է, մեկ-մեկ որ ասում ենք ամերիկացիները հիմար ազգ են, անկապ տեղը չենք ասում, ստեղի դեբիլն էլ դեբիլից էլ ա դեբիլ, խելոքն էլ հազվադեպ բանա, էս ամեն իրանց կարգ ու կանոնն էլ շինծու, մեջը բան չկա……….. բայց մյուս կողմից, ստեղ տոպրակներով գրքեր կարաս առնես գոնե մեկ-մեկ….

Advertisements
6 Comments
  1. Vay es el em uzum topraknerov girq :D, vaxutst gradarans chem tarmatsrel u vaxuts gexarvestakan girq chem kardatsel. Vay amot indz 😦

    • Էսա գնամ մի տոպրակ քեզ համար էլ վերցնեմ ))))

      • իսկ եթե ավելի լուրջ, Հայաստանում նույնպես նոր սերունդից շատ քիչ մարդ կգտնես, որ գրքի հանդեպ սեր ունի

  2. մե մեշոկ 🙂

  3. Ani permalink

    isk duq ispanereni dasaxoseq Hayastanum?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: