Skip to content

Այսպես էլ ենք պարել…

March 21, 2010

Այսօրվա յութուբիս պլանը կատարելու ժամանակ ուշադրությանս արժանացավ ահա այս տեսահոլովակը: Ինձ բերեց մեր կողքի բակի «ճամբարի» ու այսպես ասած college life-ի հիշողությունները:

դե իմ ամենավաղ պարը էն բադիկների պարն էր, որ մանկապարտեզներում սովորեցնում էին: Դա մինչև հիմա էլ Հայաստանում մոդայի մեջ է:

Հետո էն ձի քշելու պարը… դե հիմա ասեք, ով չի հենց տենց պարել, հահահա:

Դրան հաջորդում է իմ ասած էդ «ճամբարի» լավ տղեքի, էն որ մենք առաջին, երկրորդ դասարանի երեխեք էինք, ու ասենք գալիս էին յոթ ութ դասարանինները պարում էին: Մենք էլ իրանց էդ ինչ մեծի տեղ էինք դնում:

Քենթ թաչ դիսը նույնիսկ առաջին բջջայինիս մեջ էի սուրբ սուրբ պահում :Ճ Ու նկատեք, տղան երգի ժամանակ աֆրիկական մի քանի երկրների ազգային պարերի շարժում է անում: Այն, որ իբր տոպրակից բան է հանում ու իբր ինչ որ բան է քաղում: Դա էլ ինչի գիտեմ, որ քոլեջում պարի էի գնում ու մի օր պարերի խմբերի ցուցահանդես էր այսպես ասած, որ նոր եկած ուսանողները տեսնեն ու իմանան ինչ պարի խումբ են ուզում գրվեն: Աֆրիկական պարերի ժամանակ էլ պարում էինք էդ  պարը: Դա իրանց մոտ բերքահավաքի, որսից գալու պարերն են 🙂

Դրանից հետոյի երեք երգերը մինչև հիմա պարում են ստեղ 🙂

Ընկնելու երգը ինչի եմ սիրում, որովետև քոլեջում դե դոռմում էի ապրում, ու իմ ռումմեյթը իմ կերտած տարբերակն էր, ու երկուսով էդ երգը դնում էինք, ինքը կանգնում էր իրա կառավաթին ես իմ, ու ընկնում թավալվում էինք (իբր մարզանք էինք անում, որ նիհարենք, հահահա):

Ինչ է սերը կամ Ջիմ Քերրիի ասած վոթ իզ լովը մինչև հիմա ստեղ հայնտի ա, ու տղաները դա պարբերաբար մի հատ յութուբով որոնում են ու ֆեյսբուք գցում, թե ինչ կա դրա մեջ, ես տենց էլ չեմ հասկանում (ոնց որ չհասկացա, թե ինչի են ստեղի տղաները աղոթում white castle նայեն, կամ ինչի կկռվեն նրա հետ, ով hangover-ին թարս բան կասի):

Դրան հաջորդող քանթրի երգը սիրուն փարթիները եզրափակող երգն ա մինչև հիմա, ու ասենք մարդիկ չեն ուզում գնան, էդ նույն երգը մի հինգ անգամ դնում են, դե տրադիցիա ա դրանով պիտի եզրափակվի, ու ինչ ենք անում դրա տալ, գլուխներս էս կոմ էն կոմ տալով թռնում ենք գնացքի շարք կանգնած էդ ամբողջ սրահով: Տափակ բան ա, բայց ես էդ պահը շատ եմ սիրում 🙂

Դե մակարենայի մասին նո կոմենտ ))) Համ էլ էդ իմ ու ռումմեյթիս մարզանքի երգերի մեջ էլ էր մտնում )))

Էնսինգին մինչև հիմա դպրոցական միդլ սկուլի աղջիկները լսում են ու իրանց նակլեյկաներն են հավաքում… նորմալ ա

Էմինեմին որ լսում եմ, Հայաստանի կուրսեցուս եմ հիշում, որ նույնիսկ պետականին իրան հավատարիմ մնաց, ու իրա ջինսով եկավ համալսարան:

շեյք իթը էլի ստեղի փարթիներին հավատարիմ երգերից ա…

հիմա անցնենք նամբեր թուին (դեմ չեք չէ, որ անգլերեն չեմ գրում, հավես չեմ անում երկու ստեղն ավել սեղմեմ մի բառի համար)

Այ ֆիլ գուդը մի ժամանակ հեռախոսիս զանգն էր, էն որ հավես էի անում դնում զանգեր էի փոխում… ու ամեն անգամ որ զանգում էր, վեր էի թռնում ))))

Երկրորդ, երրորդ, չորրորդ ու հինգերորդ երգերը մեր թիթիզանալու համար են ,երբ ընտանիքով երեկոյան պարում ենք, կամ գժվում, դնում ենք սենց երգեր ու մամաս ու պապաս իրանց ուսանողական տարիներն են հիշում, ես ու քուրս էլ ծիծաղելով «իրանց թվի պարերն ենք պարում»:

Դե դրանց հաջորդում ա մեր գովազդների երգը ))) ու պապայիս սիրած պարային երգը

Դրան հաջորդում ա նորից ճամբարի էն լավ տղեքի պարը ))) ու տենց հաջորդ երկու երգը

Իսկ դրան հաջորդում ա ստեղը հայ սկուլի լավ տղեքի պարը )))

Հետո գալիս ա իմ սիրած չաչա սլայդ պարը: Ուրեմն իմ քոլեջում փարթիները սենց էին, գնում էինք ուսանողներից մեկը դիջեյ էր լինում, վերցնում էինք ինչ որ մի դորմի լոբբին մի քանի ժամով ու գնում պարում: Ու դե մեկ երկու անգամ գնալուց հետո բոլորին ճանաչում ես, դուրս ա գալիս ընկերներով գնալ պարել: Ու դնում էինք էդ չաչա սլաիդը, մի հազար հոգով կազմում շարքը ու պարում: Ինչ հավես էրրրրրրրր

Հիըր իթ գոուզ ըգեյն-ը ես մինչև հիմա իմ սենյակում պարում եմ ))))

Հաու քամը դե երեսուներկուսով հա էլ լսում ենք ))

Սոլջը բոյը ստեղ տղա չկա նույն ձև անգիր արած չպարի….

Ու տենց….

Էս էլ իմ հիշողությունները, հաստատ գիտեմ երգերի ու պարերի շարժումների հետ միասին ուրիշների մոտ էլ շատ հիշողություններ կարթնանան )))

Advertisements

From → Uncategorized

Leave a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: