Skip to content

Մեր բնական ու առանց վանդակների գազանանոցը

March 19, 2010

Այսօր ես և իմ սենյակակիցը (եթե ճիշտ կլինի ռումմեյթը այդպես թարգմանել)՝ ոգևորված արևի ճառագայթներից, որոշեցինք կտրվել մեր դասերից ու քայլել մեր տան մոտ գտնվող գողտրիկ արահետով: Մեզ հետ էլ վերցրինք մեր լուսանկարչական ապարատը, պաղպաղակ ու մի քանի կիսահոտած խնձոր, որ տանք մեր սկյուռիկներին, ու ճանապարհ ընկանք: Երկուսս էլ բավականին հետաքրքիր կենդանիների հայտնաբերեցինք այսօր, ու մի նոր արահետ գտանք, որ մեզ մոտի լճակից փոքրիկ անտառի միջով տանում էր մի այլ լճակի մոտ: Երկուսս էլ հպարտացանք մեր գտածով ու գոհ ու երջանիկ վերադարձանք տուն, գովալով մեզ, թե ինչ կարգին տեղ ենք ապրում:) ուրեմն ցուցադրեմ

Տնից դուրս եկանք ու մեզ դիմավորեցին մեր սագերը: Նրանք նույնիսկ մեկ մեկ գալիս են մեր պատշգամբ, որ ադի բուդի ուտեն կամ թխվածքի ու հացի կտորներ, որ միշտ պահում ենք իրենց համար:

Հետո անցանք ցանկապատից այն կողմ (այն շինությունը մեր փոսթ օֆիսն ա) ու սկսվեց մեր վայրի բնության հայտնաբերումները: Ես գիտեի, որ այս տեղանքը հատուկ ուշադրության տակ է, քանի որ այն վերացման վտանգի առաջ էր կանգնած: Բայց մարդիկ պայքարեցին՝ ասելով, որ այստեղի կենդանական աշխարհը նույնպես կոչնչանա: Եվ պետությունը, ավելի շուտ նահանգի կամ քաղաքի իշխանությունը նրանց օժանդակեց ու պահպանեցին:

Էս էլ մեր բադերը, սագերը մեր լճի մեջ: Հեռվում նշմարվում է վոլմարտը, ամերիկյան սուպերմարկետներից մեկը:

Ու մեկ էլ մի հատ բեղավոր ձուկ գտանք )))

Բայց գորտերն ու կրիաները էսօր չկային, երևի մի ուրիշ լճում էին հավաքվել:

Մի հատ էլ մեր ստվերներին նկարեցինք…

Սա էլ մեր նոր գտած արահետի մեր արդեն ամենասիրելի ծառն ա:

Սիրուն ծիտիկ, որ արևին հիանալի փայլում էր:

Սա էլ իրենց գովազդը:

Ահա թե ուր հասցրեց մեզ այդ կածանը, որտեղ առաջին անգամ կուղբ տեսա:

ու ոգևորված էդ կուղբը մեզ մոտ էր լողում հետո ջրի տակ անհետանում ու հանկարծակի չլըըըփ հայտնվում: Մեզ հետ խաղ էր անում հաստատ:

Սա էլ երբ որ չլըմփացնում ա:

Իսկ էդ ընթացքում մի հատ գիժ սկյուռիկ գալիս թառնում ա կողքի ծառին:

Ու սկսում ա ուտել ծառի բողբոջները: Ու երևի հասանելի տեղերինը արդեն կերել էր, մնացել էին ամենավերջին ճյուղերը:

Հետո եկավ մեկ այլ սկյուռիկ՝ մոխրագույնների ազգին պատկանող:

Ու տեսավ,որ էս շագանակագույն սկյուժիկը էսա կհարձակվի, խելոք ծառից իջավ:

Ռումմեյթս, որը հաճախ է մեր հին ուտելիքները բերում տալիս այս կենդանիներին, ասում է, որ այստեղ գայլ, նապաստակ, օձ, արագիլ, կարապ էլ է տեսել: Բախտս բերել է գոնե գայլին չեմ տեսել, չնայած նա ասում է, որ հենց իրեն տեսավ, չհասցրեց նույնիսկ նկարել, փախավ: Այ բայց օձը… ջանս արդեն փշաքաղվեց, որ հիշեցի… ինձ մի օր դիմավորել էր փարքինգ լոթում տանս դիմաց: Դրա չափ մեծ ու գալարուն օձ մեկ էլ գազանանոցում էի տեսել……

Սա էլ մեր նատուրալ գազանանոցից…

Advertisements
8 Comments
  1. WOW! Շա՛տ հետաքրքիր էր: Սա վերջերս տեսածս ամենաԿԵՆԴԱՆԻ բլոգփոստն էր: Հատկապես դուր եկան առաջին նկարի սագերը, բեղավոր ձուկը, խորհրդավոր ծառը, կապույտ թռչնակը և գիժ սկյուռիկը:

  2. Լիլիթ permalink

    Շատ հիանալի նկարներ էին, երևում է` շատ նրբանկատ եք. ես հիացած եմ:)

  3. Չէ՛, պետք է ավելացնեմ՝ կուղբնել էր հետաքրքիր: Կապույտ թռչնակը շատ գեղեցիկ էր, իսկ այդ ծառը՝ ցնցող: Շնորհակալություն պատճառած վիզուալ հաճույքի համար:)))

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: