Skip to content

Դոն Կիխոտն էլ ա հայ

March 16, 2010

Բոլորիս հայտնի Դոն Կիխոտի կերպարը շատ անգամներ է հասցրել մարդկանց զարմացնել իր «ասույթներով», եթե կարելի է դա այդպես անվանել: Սակայն ես, որպես հայ կարդացող, հաճախ չեմ արձագանքել նրա ասույթներին, քանի որ իմ սրամիտ հայրենակիցները, թեկուզ և Դոն Կիխոտ չեն ունեցել, որ մինչև հիմա ցիտատեն, ավելի պայծառ մտքեր ու ասույթներ են օգտագործում: Դե շատերս էլ երևի լսել ենք այն վարկածը, որ հայկական ցեղերը շարժվել են դեպի արևմտյան Եվրոպա ու իրենց մշակույթը կիսել այժմյա արևմտյան Եվրոպայի երկրների ժողովուրդների հետ: Դե եթե այդպես է, հաստատ Դոն Կիխոտն էլ ինչ-որ հայկական ծագում ունի: Իսկ եթե ոչ՝ կհայացնենք: Մինչ բուն թեմային անցնելը, նշեմ, որ արդեն մեզ հարմարացրել ենք իր անունը: Ախր Սերվանտեսը Դոն Կիխոտ չի գրել, նրա «Դոն Կիխոտի» անունը Դոն Կիխոտե է “Don Quixote”: Ես նույնիսկ կվիճեմ ու կասեմ Դոն Կիշոտե: Դե լավ, շատ չընկղմվեմ իմ սիրած լեզվաբանության մեջ ու սկսեմ թեզիսս սատարել 🙂

Դե էլ չասեմ, թե ինչքան հայ է Սերվանտեսը, որ իր առաջին իսկ գլուխը սկսում է հայկական ասած՝ «գլխին զոռ չտալով». -En un lugar de la Mancha, de cuyo nombre no quiero acordarme, (Ինչ-որ մի տեղ լա Մանչայում, որի անունը չեմ ուզում հիշել … (ավելի շուտ հավես չկա հիշելու)): Եվ այդպես էպիկ տողեր դարձան էս տողերը: Ոնց որ ինքն է ասում Y quiso mi buena suerte….(գլուխ XXXIX, մաս I) – ու ցանկացավ իմ լավ բախտը… որ այդպես լինի:

Հիմա ուղղակի թվեմ որոշ ասույթներ, որ խեղճ իսպանացիները մինչև հիմա հիմա հիացած օգտագործում են, ու էլ չգիտեն, որ այդ ամբողջը հայերից է գալիս:

Quien busca el peligro, perece en él (գլուխ XX,մաս I)- բառ առ բառ՝ ով վտանգ է փնտրում, հայտնվում է նրա մեջ: Սա ուղղակի մեր փիլիսոփայական ու բարդ «Փոս փորողը ինքն է փոսն ընկնում »-ի պարզեցված ու բառացի տարբերակն է: Դե պարզ է, այնտեղ ո՞վ պիտի այս իմաստը 1600-ականներին ընկալեր:

…el que lee mucho y anda mucho,ve mucho y sabe mucho… (գլուխ XXV,մաս II)- բառացի՝ նա, ով շատ է կարդում ու շատ է ման գալիս, շատ բան է տեսնում ու շատ բան գիտի: Դե դա բոլորն էլ գիտեն, բայց ու՞մ է պետք: Այն, որ մենք դեռ շուտվանից ասում էինք. «Շատ բան իմանաս, շուտ կծերանաս», ախր ասողին լսող է պետք: Եվ իհարկե պարզ բան է, որ ինչքան ման գաս, այնքան շատ բան կտեսնես ու կսովորես, բա մենք ինչի՞ ենք ասում. «Աշխարհ տեսած մարդ ա՜»:
… que no es oro todo lo que reluce (գլուխ XXXIII, մաս II)- սա էլ մեր քոփիռայթը: Բառացիորեն թարգմանել դարձրել են իրենցը՝ «Ամեն փայլուն բան ոսկի չէ»:  Թե ասա դուք ուր էիք, որ մենք Անահիտ ոսկեդրամներ էինք սարքում…
…que hoy somos y mañana no… (գլուխ VII, մաս II)- «Էսօր կանք վաղը չկանք», կասեր Սանչոն, դե մեզ դա այնքան էլ օրիգինալ չի թվում, բայց այն, որ Դոն Կիխոտն էլ դրան պատասխան մեր սիրուն «ժամանակը ամեն ինչ բուժում է»-ին մի քիչ ավելի է կյանք տվել ու դարձրել «para todo hay remedio, si no es para la muerte» (գլուխ LXIV, մաս II)՝ ամեն ինչի համար դարման կա, միայն ոչ մահվան, դա չեմ հերքի:
Նույն փոփոխման բախտին էլ արժանացավ մեր «Մի ծաղկով գարուն չի գա»-ն: Իսպաներեն հնչում է այսպես՝ …una golondrina sola no hace verano… (գլուխ XIII, մաս I)՝ մի ծիծեռնակով ամառ չի գա:
Նման շատ ու շատ հետաքրքիր ասացվածքներ ու ասույթներ կարելի է գտնել Դոն Կիխոտ-ում, բայց դե էլ շատ չմանրամասնենք, միևնույն է արդեն պարզ է, որ մեր  «Ինքն էլ ա հայ» ցուցակների մեջ ավելացավ ևս մեկ ակնառու դեմք, որի իդեալական «կավալերներից» մեկն էլ նույնիսկ կռվում էր Հայաստանի լեռներում. «Que acaece estar uno peleando en las sierras de Armenia con algún endriago, o con algún fiero vestiglo, o con otro caballero, donde lleva lo peor de la batalla y está ya a punto de muerte, y cuando no os me cato, asoma por acullá, encima de una nube, o sobre un carro de fuego, otro caballero amigo suyo, que poco antes se hallaba en Ingalaterra, que le favorece y libra de la muerte, y a la noche se halla en su posada, cenando muy a su sabor; y suele haber de la una a la otra parte dos o tres mil leguas.» (գլուխ XXXI, մաս I):
Advertisements
4 Comments
  1. Տաթև ջան շատ լուրջ ու շատ գեղեցիկ գործ ես գրել, ինձ թվում ա կարելի ա նույնիսկ մրցույթի դնել էս գործը, շատ ապրես

    • հա՞: էս ուղղակի պատիցս կախած դոն կիխոտի նկարին նայեցի ու որոշեցի հումոր անեմ ))) չէէէ արամ ջան սա շատ հեռու ա մրցույթային գործ լինելուց: ուղղակի սիրողական մտքերս եմ արտահայտել ))) բայց շատ զգացված եմ ))

      • Միգուցե քեզ համար սիրողականա եղել, բայց հավատացնում եմ քեզ, որ շատ պրոֆեսիոնալ ես ամեն ինչ մեկնաբանել ու գրել

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: