«Պեչենի»
Մարդկանց շատ քիչ բան ա պետք ուրախանալու համար:
Երեկ առավոտ շատ շուտ զարթնեցի, երբ դեռ մութ էր: Երբ դուրս եկա տնից, արևը նոր էր դուրս գալիս, իսկ ես դժգոհ էի, որովհետև չեմ սիրում արթնանալ շատ շուտ: Բայց արևի մի երկու տաք շող դուրս եկան ամպերի հետևից ու կամաց-կամաց օրը բացվեց: Ավտոբուսից դուրս գալուց դեռ դժգոհ էի: Մտածեցի՝ սուրճը կօգնի ավելի լավ զգալուն… սուրճ գնեցի, ու շենքից դուրս գալուց արևը վառ էր շողում ու տարբեր տեսակ ծլվլոցներ էի լսում: Ժպտացի: Մտածեցի, որ փոքր բաները ինձ հեշտ են ուրախացնում: Գրքերս վերցրի ու ժպտալով մտա լսարան: Տեսնեմ՝ ուսանողներս մի տուփ «պեչենի» էին թխել, բերել լսարան: Էն էլ ի՜նչ «պեչենի»՝ կախարդական: Քանի-որ իսպաներենի դաս էր, «պեչենիների» վրա տարբեր իսպանախոս երկրների դրոշներ էին նկարել, ու քանի-որ լսարանում գրեթե բոլորը ամերիկացի են, նաև իրենց դրոշն էին նկարել: Բայց կարևորը չէին մոռացել, որ իրանց դասախոսը հայ ա: Չէին ալարել (ամերիկացիներին ոչ հատուկ բան (էս էլ քեզ ստերեոտիպ)) նայել էին նաև Հայաստանի դրոշի տեսքը ու հատուկ ինձ համար մի հատ հայկական դրոշով «պեչենի» էին թխել: Էդ մի փոքր նվերով ինձ էնքան ուրախացրին ուսանողներս, որ չեմ կարող բոլորի հետ չկիսել: Միշտ նվերներ ու անակնկալներ եմ ստացել ուսանողներիցս, բայց էս մի «պեչենին», որ ուսանողներս իրենց ձեռքով էին սարքել, մի ամբողջ երջանկություն էր
Հասարակ մի բան, բայց մեկ ուրիշ լավ ու աննման առիթ՝ ուրախանալու համար




