Մտածելակերպի ձևավորումը
Իմ կարծիքով մտածելակերպը ձևավորվում է ամբոխի մեջ: Մարդ առանց ինչ-որ մեկի ազդեցության չի կարող մտածելակերպ ձևավորել: Դե բնականաբար էդ ազդեցությունը մեծամասամբ գալիս է ծնողներից, իսկ ծնողների ազդեցությունը իրենց ծնողներից ու շրջապատից: Ինչպես ասում էր Բախտինը ոչինչ նոր չէ, այն ինչ ես ասում եմ ասվել է հազար հազար մարդու կողմից արդեն, իսկ իմ բառապաշարը այն քեզնից վերցրածս կրկնվող բառերն են:
Տարբեր խմբեր, կառույցներ, հասարակություններ բնականաբար իրենց էնդեմիկ մտածելակերպերն ունեն ու դա բոլորովին մեղադրելի չէ, որ մարդ իր մտածելակերպը ձևավորում է տարբեր հասարակություններից վերցված «իր ճիշտ» ուղղություններով (քանզի շատ եմ գրել պոստերումս էլ, որ ոչ ոք երբեք չի մտածում, որ ինքը սխալ է գործում): Ու ընդհանրապես եթե մարդ հասկանում է, որ ինչ որ մի բան սխալ է, ապա ակամայից խուսափում է սխալ թույլ տալ… հետևաբար նույնիսկ մարդասպանը չի մտածում, թե ինքը սխալ է գործում մարդ սպանելով, իսկ եթե մատնանշես նրան իր սխալը, նա անպայման իրեն արդարացում է տալու:
Եվ բնականաբար մարդկանց այդ այս ու այնտեղից ձևավորված մտածելակերպը բերում է մի հասարակական մտածելակերպի- որն էլ հանգեցնում է սոցոլոգիական մեթոդիկայի… Հիշենք, թե ինչպես էին կոմունիստները ու սոցիալիստները իրենց մեթոդներն առաջ բերում սոցիալական ու հասարակական բարեկեցիկ կյանք ապահովելու համար: Մարդկանց ուղեղում, կարծում էին նրանք, պետք էր արմատացնել բավարարով բավարարվելու միտքը: Սակայն նրանց առաջադրած ուտոպիան չգործեց, պետական- սոցիոլոգիական մեթոդիկայի այլ կարծրատիպերը ճեղքել չկարողանալու պատճառով: Ինչպես նշում են Նաթզենն ու Մոուզեսը իրենց «Իմացության ուղիներ» գրքում, նույնիսկ մարդու ինտելեկուալ զարգացումն ու հասարակական մտածելակերպը քայլում են զուգահեռ… Օրինակը բերեմ ես՝ եթե ներկա պահին ԱՄՆ-ում «զարգանում է» իմիգրացիան, ապա շահավետ է լինել իմիգրացիոն գծով իրավաբան, իսկ եթե Հայաստանում զարգանում է տնտեսությունն ու բանկային գործը, ապա շահավետ է սովորել տնտեսագիտություն ու բանկային գործ… Հետևաբար մտածելակերպ է ձևավորվում (այնինչ արդարացված), որ արվեստագետ լինելը թեթև ասած եսը կործանիչ է, սրանից էլ հետևություն որ շատ ծնողներ ազդում են իրենց երեխայի մտածելակերպի վրա, որպեսզի նրանք ընտրեն իրենց կոպիտ ասած «կաշին փրկող» մասնագիտությունը: Եվ Հայաստանում, որը զարգացող երկիր է, քանի քանի տաղանդներ են ուղղակի մարել… Բայց չէ՞ որ «Ջենտլմենը ուղի է փնտրում այլ ոչ ուտելիք» (Կոնֆուցիոս):
Խոսքս իհարկե չի վերաբերում միայն կրթությանը, արվեստին, մշակույթին, այն վերաբերում է հասարակ մարդկային կյանքին նաև… Իհարկե հասարակական մտածելակերպից խուսափել անհնար է, այն իհարկե կարող է օգնել անձի այս կամ այն հարցով կողմնորոշմանը… բայց լավ ասեցի անձ… այն շատերին ոչնչացնում է անձ, անհատ լինելուց…. իսկ ինձ նմանները, որոնք բախտի բերմամբ մտածելակերպ ձևավորել են արտերկրում բացարձակապես արհամարհվում են որպես հայ (եթե իհարկե բարեգործ կամ հայտնի մարդ չես… դե ես էլ չեմ)… Հարկ է նշել, որ մտածելակերպը թերևս կապ չունի կարծրատիպերի հետ… Իսկ ամենամեծ սխրանքը կգործեր մի «հայ Կոնֆուցիոս», որ կկարողանար ազդել մարդկանց կրթա-մտածելա-վերլուծականության վրա…
Իսկ կարծրատիպերի վերածված մեր մտածելակերպը ուղղակի անկիրթ մարդանց համար մի լավ ապարատ է, որը թույլ է տալիս նրանց չսովորել, չփնտրել նորը…
Այսքանը





:ճ ճիշտ ես, ուղղակի դժվար ա միանգամից անցնել նոր մտածելակերպի, պետք ա քիչ քիչ էտ գործնթացը լինի, որը արդեն նկատվում ա ու ահագին առաջընթաց կա :Ճ