Հեռուստացույց դիտելու մասին
Վերջին տասնամյակներում հեռուստացույցը պետք եղածից չափազանց շատ հետաքրքրական է դարձել մարդկանց համար: Իսկ ի՞նչ են դիտում մարդիկ: Կարծում եմ նշելու կարիք չկա: Մարդկության միայն տաս տոկոսն է, որ հեռուստացույցը
համարում է լրատվության միջոց, կամ, որ հեռուստացույցի միջոցով փորձում է ինչ որ նոր բան սովորել (օրինակ դիտելով History, Discovery, Sci և այլ նմանատիպ ալիքներ (կներեք, հայկական ուսուցանող ալիքներից, եթե կան այդպիսիք, գաղափար չունեմ)): Սակայն շատ քչերն են իրենց հարց տալիս, թե օրական մեկ ժամից ավելի հեռուստացույցի դիմաց նստելը քանի հազար աշխատունակ բջիջ է սպանում: Բանն այն է, որ հեռուստացույց դիտելիս, մենք բացարձակ երևակայություն չենք օգտագործում, իսկ ուղեղի աշխատունակության այն քիչ խթանիչներից մեկն էլ ինքը երևակայությունն է: Երբ մարդ նստում է հեռուստացույցի դիմաց, նրա ուղեղը ընդունում է պասիվ դիրք, հետևաբար ունակ է միայն ընկալելու: Իսկ երբ, օրինակ, մարդ գիրք է կարդում, նրա ուղեղը գտնվում է ակտիվ գործունեության մեջ, քանի-որ ստիպված է և’ ընկալել կարդացածը, և’ պատկերներով հասկանալ այն (այսինքն ստեղծել համապատասխան պատկերներ ուղեղի մեջ), և’ վերլուծել այն, ինչ ընկալել է: Ինչպես տեսել եք իմ այս փոստում նույնիսկ կենդանին է ունակ հեռուստացույց նայել, բայց միայն մարդն է, որ կարողանում է կարդալ: Ինչու՞ երեխաները չպետք է դիտեն հեռուստացույց, առավել ևս չպետք է խաղան համակարգիչներով ու հեռախոսներով: Պատասխանը հեշտ է. քանի-որ նրանց մոտ չի զարգանում երևակայությունը ( հետո վատագույն դեպքում ծնողներն են ստիպված լինելու գրել իրենց, աշուն, ձմեռ, գարուն ու իմ ամառը շաարադրությունները): 
Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ մեր ծնողների, տատիկների ու պապիկների երևակայությունը շատ ավելի վառ է, նրանք մեզանից ուշ են հոգնում, մեզանից շատ գիտեին մեր տարիքում, մեզանից լավ են տեսնում (հիմնականում) ու մեզանից լավ են հիշում ամեն ինչ: Պատճառն այն է, որ նրանք օրերով հեռուստացույցի դիմաց չեն չորացել, ֆեյսբուքի ստատուսներով չեն զարգացել, ու էսէմէսներով չեն իրազեկվել: Իսկ ուղեղի բջիջները, որոնք այդքան անխնայողաբար սպանում են մարդիկ ժամերով գամվելով բազկաթոռին, մարդու ֆունկցիոնալ մի մասն են, հետևաբար կարևոր հանգամանք «նորմալ մարդ» համարվելու համար:
Առողջ ապրեք (պլագիատ մի հաղորդավարից, որի անունը չգիտեմ):
http://www.pubarticles.com/member/user_img/969/1241676969.jpg
«Պեչենի»
Մարդկանց շատ քիչ բան ա պետք ուրախանալու համար:
Երեկ առավոտ շատ շուտ զարթնեցի, երբ դեռ մութ էր: Երբ դուրս եկա տնից, արևը նոր էր դուրս գալիս, իսկ ես դժգոհ էի, որովհետև չեմ սիրում արթնանալ շատ շուտ: Բայց արևի մի երկու տաք շող դուրս եկան ամպերի հետևից ու կամաց-կամաց օրը բացվեց: Ավտոբուսից դուրս գալուց դեռ դժգոհ էի: Մտածեցի՝ սուրճը կօգնի ավելի լավ զգալուն… սուրճ գնեցի, ու շենքից դուրս գալուց արևը վառ էր շողում ու տարբեր տեսակ ծլվլոցներ էի լսում: Ժպտացի: Մտածեցի, որ փոքր բաները ինձ հեշտ են ուրախացնում: Գրքերս վերցրի ու ժպտալով մտա լսարան: Տեսնեմ՝ ուսանողներս մի տուփ «պեչենի» էին թխել, բերել լսարան: Էն էլ ի՜նչ «պեչենի»՝ կախարդական: Քանի-որ իսպաներենի դաս էր, «պեչենիների» վրա տարբեր իսպանախոս երկրների դրոշներ էին նկարել, ու քանի-որ լսարանում գրեթե բոլորը ամերիկացի են, նաև իրենց դրոշն էին նկարել: Բայց կարևորը չէին մոռացել, որ իրանց դասախոսը հայ ա: Չէին ալարել (ամերիկացիներին ոչ հատուկ բան (էս էլ քեզ ստերեոտիպ)) նայել էին նաև Հայաստանի դրոշի տեսքը ու հատուկ ինձ համար մի հատ հայկական դրոշով «պեչենի» էին թխել: Էդ մի փոքր նվերով ինձ էնքան ուրախացրին ուսանողներս, որ չեմ կարող բոլորի հետ չկիսել: Միշտ նվերներ ու անակնկալներ եմ ստացել ուսանողներիցս, բայց էս մի «պեչենին», որ ուսանողներս իրենց ձեռքով էին սարքել, մի ամբողջ երջանկություն էր
Հասարակ մի բան, բայց մեկ ուրիշ լավ ու աննման առիթ՝ ուրախանալու համար
Վերադարձ

Իմ շատ սիրելի ընթերցող: Երկար ժամանակ չէի գրում: Ի՞նչ պատճառաբանեմ… երևի բոլորի նման պատճառը զբաղվածությունն էր ու մի քիչ էլ ծուլությունս, գումարած մի քիչ հիասթափություն բլոգային աշխարհից, բայց բունս (էս դեպքում բլոգս) կարոտել էի: Կարոտել էի, սենց նստեմ ու գրեմ վիրտուլ աշխարհի իմ ընկերների ու ընթերցողների համար: Փոստս, համենայն դեպս, առանձնապես ինչ-որ բանի մասին չի լինի: Բայց չեմ կարող շնորհակալություն չհայտնել անոնիմ մի ատելությամբ լցված երևույթի, որ աննախադեպ կոմենտներով լցրեց բլոգս: Ինձ դա հասկացրեց, որ էկրանից այն կողմ դեռ մարդիկ կան, որոնք հետաքրքրված են իմ գրածներով, ու որոնք կարիք ունեն նորությունների, այլ աշխարհայացքների ու բնականաբար իմ փիլիսոփայությունների: Համենայն դեպս բլոգի աշխարհի իմ ընկեր-ներկայացուցիչներ, միշտ կարդացել ու տեղեկացված եմ եղել ձեր փոստերի շնորհիվ: Հայաստանի «ջահելության» շունչը մեծամասամբ ձեզանից եմ ստանում, էնպես որ շարունակեք: Ինձ ասեք բարի վերադարձ ու բարի փոստագրություն: Ես էլ մի երկու մաղթանք ու կոչով փակեմ փոստս. սիրեք ծանոթ, թե անծանոթի, ընդունեք նրանց ոնց որ կան, ամենաշատը սիրեք ձեր ընտանիքին, ընկերներին ու հայրենակիցներին, նրանք էն քչերից են, ովքեր ամենալավն են ձեզ հասկանում ու բան ունեն ձեզ հետ կիսելու, ժպտացեք ինչքան հնարավոր ա շատ, որովհետև ժպտալու համար շատ առիթներ կան, բայց քիչ ժամանակ, սիրեք կյանքը, առավել ևս ձեր կյանքը, ու մի մոռացեք օգտագործել սիրում եմ քեզ բառը ամենաքիչը օրը հարյուր անգամ (բայց ոչ թե շռայլեք կեղծ զգացմունքներ):
Վսյո, եկա: Ակլամբոստիի երկրորդ սեզոնը համարում ենք բացված
Երբ…
Երբ Հայաստանի տոմս գնեցի, սիրտս թրթռում էր…
Երբ ինքնաթիռի մեջ էի, չգիտեմ ինչի վախենում էի… փոփոխությունների՞ց, հուզմունքի՞ց, սպասումների՞ց… ու մի տեսակ չէի ուզում հասնել, պատրաստ չէի…
Երբ եկա Հայաստան, երջանիկ էի, ես տուն էի եկել…
Անցավ մոտ մեկ ամիս, սովորեցի նիստ ու կացին, օր ու գիշերին, կարոտս առա փողոցներից ու ծանոթ ու անծանոթ դեմքերից, ու հասկացա, որ Հայաստանում չեմ… ու դա հասկանում ես, երբ…
Երբ Երևանում կարմիրն ու կապույտը, կանաչն ու դեղինը խառնվել են իրար, երբ տուֆը քաղաքին բնորոշող քարը չի, երբ կրպակն ու սուպերմարկետը, վիլլան ու խրճիթը իրար գլխի են ընկել…
Երբ քաղաքս քաղաք է միային «քաղաքում»… մնացած թաղամասերում աղբակույտեր են ամեն քայլափոխի…
Երբ ծխում են ու շպրտում են մնացուկները ուր պատահի…
Երբ երեխաները այֆոններով ու համակարգիչներով են խաղում, իսկ ծնողները հրճվում են, որ իրենց երեխաները նոր սերնդի ներկայացուցիչ են…
Երբ ամեն հարց ֆեյսբուքով է լուծվում…
Երբ հիվանդանոցներից ճաշարանի հոտ է գալիս… երբ բժիշկը բուժում է հիվանդին ծխախոտը բերանին ու մի բաժակ սուրճը դիմացը… երբ քույրը բացի քրոջից սուրճ եփող է ու ինֆորմացիա բաժանող… երբ հիվանդը «փախչում է», որ փող չմուծի…
Երբ աշխատողին աշխատացնում են, իսկ չաշխատողին գովում…
Երբ բոլորը զբաղված են, չէ «խառը»…
Երբ միջոց չեն գտնում սիրուն հասնելու համար, այլ սիրելու համար են միջոց փնտրում…
Երբ վատաբանում են բոլորին, բացի իրենցից…
Երբ մտածում են, թե իրենցից լավը չկա…
Ու գիտեմ, որ երբ վերադառնամ ԱՄՆ, նորից երազելու եմ այն օրվա մասին, երբ կգնամ Հայաստան…
Մարդկային բնության մաս՝ համեստություն
Համեստություն բառը տարբեր մարդկանց կողմից տարբեր կերպ է մեկնաբանվում, համոզված եմ, դրանից էլ երևի ծնվեց էս պոստիս միտքը ինձ մոտ, և ուղղակի ուզում եմ յուրովի մեկնաբանել համեստությունը:
Ինձ համար բոլորովին անընդունելի է համեստության ընկալումը Հայաստանում (ընդհանրացնում եմ, որի համար ներողություն եմ խնդրում): Համեստությունը այստեղ, ինչպես նկատել եմ, վերաբերում է աղջիկներին, համեստություն նշանակում է ամոթխածություն, բերանը ջուր կտրած նստել, չքննարկել, ու մի քանի այլ ստանդարտացված երևույթներ… ապշեցուցիչ է ուղղակի: Համեստությունը, ըստ իս, համամարդկային մի հատկանիշ է՝ շատերի մոտ բուռն արտահայտված, իսկ ոմանց մոտ գրեթե չզարգացած: Համեստությունը, կարծում եմ, դաստիարակության արդյունք չէ, ինչպես նկատել եմ ընդունված է համարել այստեղ: Այն ինձ համար գենետիկորեն փոխանցվող է, բայց զարգանում է միայն մարդու կրթվելու ու զարգանալու հետ միասին: Ինչքան մարդը կրթված է, այնքան համեստ է: Համեստ է այն մարդը, ում գիտակցությունը այնքան հասուն է, որ չի վախենում սխալվելուց կամ չիմանալուց: Համեստ է նա, ով իրեն սիրում է այնպես ինչպես կա, և իրեն ավելին ներկայացնելու կարիք չի զգում:
Համարում եմ անհամեստ ու քաղքենի նրանց, ովքեր չտեսածի մասին խոսում են տեսածի մոտ, ովքեր իրենց ամեն հաջողություն ի ցույց են դնում աշխարհին, կարծես իրենք իրենց համար չէ, որ ապրում են: Օրինակներով գունավորեմ միտքս. անհամեստություն եմ համարում, երբ իմ բնակավայրի մասին նոր լսած մարդը ինձ սկսում է պատմել, թե ինչպես է այս կամ այն բանը այնտեղ, բնականաբար դրան հետևում են իմ զարմանքները, որովհետև բացարձակ իրականությանը չեն համապատասխանում… ու հարց, իսկ դուք այնտեղ եղե՞լ եք… պատասխանը կռահեք ինքներդ …. Անհամեստություն եմ համարում, երբ օրինակ ես մեքենա եմ առնում ու դա ծածանվում է ինտերնետային ամեն կայքում… մի րոպե, չէ՞ որ ես ինձ համար եմ այդ մեքենան առել, իսկ ուրախացողները, այսպես թե այնպես հարազատներս են, ովքեր իմ ծածանությունների կարիքը բացարձակ չունեն…
Հեռուստացույցով տեսնելը, լուրերով լսելն ու թերթերում կամ բլոգերում կարդալը դա դեռ իմացության հիսուն տոկոսն էլ չի կազմում…. ինչպես ասում են, լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել… իսկ անձին վերաբերող հաջողությունները միշտ ուրախացնում են միայն հարազատներին…
Էսքան սիրուն հայերենս զարգացրեցի, գրեցի երկար բարակ, առաջին անգամ առանց ստուգել տալու (էդ էլ իմ գաղտնիքներից մեկը) պոստում եմ, որ գուցե մի երկու հոգի կարդան ու համամիտ լինեն ինձ հետ… համեստորեն չափեք ձեզ ու ձեր հնարավորությունները
Մի բան արեք լավ մարդ դառնամ
Միշտ զարմացել եմ էն սենտիմենտալ ամերիկացիների վրա, ովքեր իրանց կյանքը պատկերացրել են փոխել մի ինչ որ հաջողակ մարդու անհաջող տողերի միջոցով…
Ի՞նչ եք մտածում, մարդ արարածներ, որ քո ինդիվիդուալ կյանքը ուղղողը ինչ որ մի հայտնի կամ ոչ հայտնի, հաջողակ կամ անհաջող, փիլիսոփա կամ ուղղակի ինտելեկտով մի անձ կարող է փոխե՞լ… դե եթե այո, ապա բոլորով ցած ենք դնում Մարկեսի գրքերը (էս ուղղակի չէի կարող չնշել, ամբողջ է-փոստս ողողված ա դրանով) ու վերցնում ենք Կարնեգիի գրքերը: Չէ, չեմ ծիծաղում, որ մարդիկ Մարկես են կարդում, հակառակը, բավական ոգևորվում եմ, որ մարդիկ սկսել են հետաքրքրվել (լավ է ուշ քան երբեք, դե ոչինչ, Եվրոպայում բումը տեղի ունեցավ 1960ականներին, էստեղ նոր ա հասնում, էդ էլ մինուճար Մարկեսը, էն մյուսները դեռ մի քիչ էլ կսպասեն): Լավ, թեմայից չշեղվելով՝ վերադառնամ կյանքը փոխելուն…
Երթուղայինում մի աղջիկ Կարնեգի էր կարդում, էդ էլ էս մի ամիս Հայաստանում եղածս ժամանակ երրորդ մարդն էր: Հասկացա, որ թարգմանությունը բավականին նոր էր (նշեմ, որ գիրքը գրվել է երեսուն վեց թվին): Ինչ մեղքս թաքցնեմ, իմ մասնագիտության բերումով, ինչ գիրք տեսնում կամ լսում եմ, միշտ աչքիս տակով եմ անց կացնում… համենայն դեպս մտածում եմ, որ իմ անձը ու իմ վարվելաձևը բավական կայացած են, որպիսի ինչ որ բան կարողանամ փոխել ինքս իմ մեջ (չեմ էլ ժխտի, խելոք բաներ ասում ա էդ մարդը, բայց հիմա Ամերիկայում էդ ամեն ասվածը էնքան հին է, որ ինձ բացարձակ ոչնչով չկարողացավ օգնել)… Խնդրեմ, կարդացեք Կարնեգի, բայց մի խոժոռվեք, երբ ձեր գրքին են կպնում անծանոթները (էն էլ էդքան լավ լավ խորհուրդներից հետո)…
Բայց սիրելիներս, լավ մարդ գիրք կարդալով չեն դառնում… լավ մարդ ծնվում են, լավ մարդ կայանում են… իսկ ինձ արդեն շատ են հոգնեցրել լավ մարդ թվացող, բայց ռասիստ ու նացիստ, «բարև ես հայրենասեր եմ, դու՞ ինչպես ես», իրար մի նստատեղի համար բրդող, բոլորից վեր իրենց համարող, «աղջիկը սենց պիտի լինի, տղեն սենց պիտի լինի» էս դեմքերը… թող ինձ ներեն մարդիկ… ես սրա համար չէի եկել Հայաստան…
Մտածելակերպի ձևավորումը
Իմ կարծիքով մտածելակերպը ձևավորվում է ամբոխի մեջ: Մարդ առանց ինչ-որ մեկի ազդեցության չի կարող մտածելակերպ ձևավորել: Դե բնականաբար էդ ազդեցությունը մեծամասամբ գալիս է ծնողներից, իսկ ծնողների ազդեցությունը իրենց ծնողներից ու շրջապատից: Ինչպես ասում էր Բախտինը ոչինչ նոր չէ, այն ինչ ես ասում եմ ասվել է հազար հազար մարդու կողմից արդեն, իսկ իմ բառապաշարը այն քեզնից վերցրածս կրկնվող բառերն են:
Տարբեր խմբեր, կառույցներ, հասարակություններ բնականաբար իրենց էնդեմիկ մտածելակերպերն ունեն ու դա բոլորովին մեղադրելի չէ, որ մարդ իր մտածելակերպը ձևավորում է տարբեր հասարակություններից վերցված «իր ճիշտ» ուղղություններով (քանզի շատ եմ գրել պոստերումս էլ, որ ոչ ոք երբեք չի մտածում, որ ինքը սխալ է գործում): Ու ընդհանրապես եթե մարդ հասկանում է, որ ինչ որ մի բան սխալ է, ապա ակամայից խուսափում է սխալ թույլ տալ… հետևաբար նույնիսկ մարդասպանը չի մտածում, թե ինքը սխալ է գործում մարդ սպանելով, իսկ եթե մատնանշես նրան իր սխալը, նա անպայման իրեն արդարացում է տալու:
Եվ բնականաբար մարդկանց այդ այս ու այնտեղից ձևավորված մտածելակերպը բերում է մի հասարակական մտածելակերպի- որն էլ հանգեցնում է սոցոլոգիական մեթոդիկայի… Հիշենք, թե ինչպես էին կոմունիստները ու սոցիալիստները իրենց մեթոդներն առաջ բերում սոցիալական ու հասարակական բարեկեցիկ կյանք ապահովելու համար: Մարդկանց ուղեղում, կարծում էին նրանք, պետք էր արմատացնել բավարարով բավարարվելու միտքը: Սակայն նրանց առաջադրած ուտոպիան չգործեց, պետական- սոցիոլոգիական մեթոդիկայի այլ կարծրատիպերը ճեղքել չկարողանալու պատճառով: Ինչպես նշում են Նաթզենն ու Մոուզեսը իրենց «Իմացության ուղիներ» գրքում, նույնիսկ մարդու ինտելեկուալ զարգացումն ու հասարակական մտածելակերպը քայլում են զուգահեռ… Օրինակը բերեմ ես՝ եթե ներկա պահին ԱՄՆ-ում «զարգանում է» իմիգրացիան, ապա շահավետ է լինել իմիգրացիոն գծով իրավաբան, իսկ եթե Հայաստանում զարգանում է տնտեսությունն ու բանկային գործը, ապա շահավետ է սովորել տնտեսագիտություն ու բանկային գործ… Հետևաբար մտածելակերպ է ձևավորվում (այնինչ արդարացված), որ արվեստագետ լինելը թեթև ասած եսը կործանիչ է, սրանից էլ հետևություն որ շատ ծնողներ ազդում են իրենց երեխայի մտածելակերպի վրա, որպեսզի նրանք ընտրեն իրենց կոպիտ ասած «կաշին փրկող» մասնագիտությունը: Եվ Հայաստանում, որը զարգացող երկիր է, քանի քանի տաղանդներ են ուղղակի մարել… Բայց չէ՞ որ «Ջենտլմենը ուղի է փնտրում այլ ոչ ուտելիք» (Կոնֆուցիոս):
Խոսքս իհարկե չի վերաբերում միայն կրթությանը, արվեստին, մշակույթին, այն վերաբերում է հասարակ մարդկային կյանքին նաև… Իհարկե հասարակական մտածելակերպից խուսափել անհնար է, այն իհարկե կարող է օգնել անձի այս կամ այն հարցով կողմնորոշմանը… բայց լավ ասեցի անձ… այն շատերին ոչնչացնում է անձ, անհատ լինելուց…. իսկ ինձ նմանները, որոնք բախտի բերմամբ մտածելակերպ ձևավորել են արտերկրում բացարձակապես արհամարհվում են որպես հայ (եթե իհարկե բարեգործ կամ հայտնի մարդ չես… դե ես էլ չեմ)… Հարկ է նշել, որ մտածելակերպը թերևս կապ չունի կարծրատիպերի հետ… Իսկ ամենամեծ սխրանքը կգործեր մի «հայ Կոնֆուցիոս», որ կկարողանար ազդել մարդկանց կրթա-մտածելա-վերլուծականության վրա…
Իսկ կարծրատիպերի վերածված մեր մտածելակերպը ուղղակի անկիրթ մարդանց համար մի լավ ապարատ է, որը թույլ է տալիս նրանց չսովորել, չփնտրել նորը…
Այսքանը
Ստերեոտիպներ
Ստերեոտիպները օդից չեն իջնում: Ամեն մարդ ունի իր ստերեոտիպը, կան նաև ընդհանուր ստերեոտիպեր: Բայց էդ ստերեոտիպները մարդիկ են իրանց համար կազմում ու էսօր ինչ եմ մտածել ու հայտնաբերել:
Եթե դու ճանաչում ես հարյուր ամերիկացի, քո ստերեոտիպը կազմում ես ամենավատ օրինակի վրա: Ոնց որ մեր նախնիներից մեկը տուպոյ ամերիկացի ա տեսել, ու դրանց անունը տենց էլ մնացել ա տուպոյ: Նույնը անում են ռուսները հայերի նկատմամբ, հայերը հնդիկների նկատմամբ, հնդիկները պակիստանցիների նկատմամբ և այլն:
Նաև հետաքրքիր ա, որ մարդը ստերեոտիպ կազմեց, հետո դա փոխելը չի լինի, օրինակ ռուսները հայերին ոնց Էխխ, բռատ քանդող ավիրող անկուլտուրական մարդ են ընդունում, կամ ոնց որ հայերը ամերիկացիներին տուպոյ են ընդունում մենք չենք ասում ստերեոտիպն ա սխալ, ասում ենք էս մեկը լավ յուրահատուկ օրինակ ա :Դ
Օրինակ ռուս ընտանիքի հետ էի շատ մոտիկ (որոնք ավարտեցին, գնացին էս մայիսին), իրանք միշտ ինձ ասում էին թե ինչքան են ինձ սիրում, ու որ ինչքան չեն պատկերացնում իրանց կյանքը առանց ինձ, ու ոնց են երեխեքը մեծանալու առանց իրանց Տատոյի… ԲԱՅՑ… իրանց համար ես էն նույն առմյանկան էի, որոնք աշխատում էին իրանց տունը սարքելու վրա, կամ մեծ մեծ խոսալով տաքսի էին քշում, ու որ կուլտորան իրանց մենակ հարևանություն անելն ու սրա նրա տանը կոֆե խմելն ա (իրանց ստերեոտպին եմ ասում, ես հո գիտեմ, որ հայերը տենց չեն)… իրանց «դաչան» չէր ծախվում, զանգել էին ինձ խնդրեն, որ իրանց օգնեմ, ասում եմ ասեք ինչ ա պետք անել, ասում են արի մի հատ հայկական ակցենտով դու իրանց հետ ռուսերեն խոսա, ասա ես եմ ուզում էս տունը առնեմ ու հարևանիս հետ կոֆե խմենք, գանք էս տունը քանդենք խնձորի այգի սարքենք խնձորի բիզնես անենք… ասում եմ բարև, ամոթ քեզ որ մտքովդ տենց բան անցավ, հաջող… ճիշտ ա ինքը ինձնից հետո ներողություն խնդրեց, ես էլ հասկացա, որ մարդիկ առիթ են տվել հայերի մասին տենց ստերեոտիպ ստեղծելու, բայց իհարկե պահը տհաճ էր…
Նոր էլ մի հատ «հին ընկերուհի» ունեի ամերիկացի, ինքը մի քիչ անհասկանալի շատ մարդասիրությամբ ա տառապում, բայց որ հետը մի տարուց շատ ես շփվում, զգում ես, որ սաղ ձև ա…. հիմի ես հետը արդեն մի տարուց ավել շփվել եմ, էն որ ասում են «մաստը բռնել եմ»… ու նոր ֆբում ակտիվություն էր անում, քրոջս ասում եմ էս ա էլի, տուպոյ ամերիկացի ա :Դ
Մի խոսքով, կյանքս չպատմեմ… մեկա ոչ մի բան չի փոխվելու, ում մասին ասես ստերեոտիպ ունենք, ով ասես մեր մասին ստերեոտիպ ունի… ու դրանք վատ կարծիքներ են…. էդ էլ ոչինչ, աշխարհի բոլոր մարդիկ լավը չեն մեզ նման բլոգս կարդացողներ ջան :Դ
Էն օրը հայերեն բանաստեղծություններ էի կարդում, ինչպես նկատեցիք
Իսկ եթե լուրջ, գալիս եմ
Գալիս եմ էն իմ տունը, որտեղ հեռավոր բարեկամները կարոտագին ժպիտները դեմքին պետք ա գան ինձ «պաչելու ու գնալու»: Գալիս եմ իմ սիրուն տունը, որտեղ ամեն «քեֆի կենացի» ժամանակ պետք ա բոլորը մտահոգվեն իմ անձնական կյանքով, որ պետք ա հարևանի ընկերուհու ընկերուհին, հարևանի տուն գալուց մի հատ մեր դուռն էլ թխկացնի, որ բարևի ու մի երկու հարց տա, թե էդ ոնց հայտնվեցի ես Ամերիկայում: Գալիս եմ իմ Երևանը, որտեղ ոչ ոք բացի իմ ընտանիքից չի հասկանում «անձնական տարածություն» բառակապակցությունը: Գալիս եմ իմ երկիրը, որտեղ բոլորը կարծում են, թե մարդը բնության դեմ մենակ չի կարա պայքարի, միշտ պետք ա մեջք ունենա…

Չէ, բայց իրոք լավն ա իմ տունը… ես գալիս եմ իմ տուն, որտեղ արևը գազարագույն ա, որտեղ առավոտը շոգ ա ու «մարշուտկաների» դռան դրմբոցը անուշ ա թվում… որտեղ քեզ մաման կամ պապան ա արթնացնում մի բաժակ սուրճով, ու որտեղ «սառը» բալկոնում ընտանիքը նախաճաշ ա անում կիրակի օրով, որտեղ գազարագույն արևի տակ պառկած գիրք ես կարդում ու շեղվում ընտանեկան խոսակցություններից, ու որտեղ երեկոները մթին քույրիկներով ծնողներին ման գալու ենք ուղարկում, ու հանկարծ իրանք քաղցրավենիքներով տուն են գալիս ու մենք «կարտ» ենք խաղում համով բաներով…. Հայաստաաան, Հայաստաաան… էս ա իմ Հայաստանը
Ապրիլքսանչորսյան նախափոստ
Էս երկու օր ա բլուգումս շատ էն նայում անցած տարվա ապրիլքսանչորսյան պոստս… որը գիտե՞ք ինչ էր, մի հատ նկար, հարգանքիս համար…
Հարգում եմ բոլոր զոհերին, սգում եմ իրոք, նախապապերս էն փրկվել ու փախել աշխարհով մեկ, որ էսօր մենք ծնվենք ու իրանց հոգիների հանգստության համար պայքարենք:
Բայց էս փոստս կարդալուց առաջ կարդացեք էս փոստը ու հետո եկեք մտածեք զոհերին հարգելու մասին:
Ես մեղադրում եմ նախապապերիս: Չէ, նրանց չէ, որ զոհվել են, այլ նրանց, որ զոհվելուց հետո խելոք նստել են մինչև սովետ, որ հետո էլ սովետի վրա են մեղքը գցել, որ իբր բարձրաձայնել չէր կարելի, թե չէ ինչ, սովետը պետք ա ջղայնանար ու հայաստանին սովետից հաներ, կամ կռիվ սկսեր իր իսկ սովետական երկրի դե՞մ: Լավ էլի, լավ էլի….
Եկեք նայենք իրականությանը: Ապրիլի մեկից սկսած ֆեյսբուքն ու օդնոն սևանում են ու պատժում են թուրքերին նկարներով, պլակատներն ու հաղորդումներն ու քննարկումները անպակաս, մարդիկ ինտերնետով մեկ որոշում են տարածեն ինֆորմացիա (մի քիչ էլ իրանց գովազդեն, որ տեսեք, ես էլ եմ մտածում հայերի մասին, կամ տեսեք ես դաժե հիմի անգլերեն կգրեմ կամ ֆրանսերեն կգրեմ, որ անգրագետ ֆրանսիացիները իմ բլոգ մտնեն ու կարդան)… դուք հինգ տարեկան ե՞ք, անգլիացին ու ֆրանսիացին պետք ա կարդալով փնտրելով գան ու մտնեն ինչ որ հայկական բլո՞գ… դե ինչ ասեմ, մարդ կա դրան հավատում ա:
Ես ներկայացնում եմ Հայաստանը աշխարհի տարբեր երկրների առաջ, ու հասարակ մարդիկ, ովքեր ինձ հետ ծանոթանալուց հետո մի քիչ գոնե հետաքրքրվում են Հայաստանով, գնում են գուգլով սըրչ են տալիս, ու հաջորդ օրը գալիս ինձ հարցնում, յաաա, էս ձեզ կոտորել են հա՞… ու նենց մի հեգնական հիասթափվածությամբ, կամ ահավոր խղճահարված մի խոսակցություն են սկսում, որ մարդ իրոք չի ուզում խոսա: Մի հատ ինքներդ որոնեք Հայաստանը, տեսեք ինչ եք գտնում: Ու ըստ ձեզ, հայեր, ճիշտ ա՞, որ Հայաստանը աշխարհի էն քսան տոկոս մարդը որ լսելով ճանաչում ա, էդ քսանի ութսուն տոկոսը մենակ ցեղասպանությամբ ա Հայաստանին ճանաչում… լրիվ նույնը ոնց որ հրեաներին:
Չէ, ինձնից շատ չեք ուզում երևի, որ ցեղասպանությունը ճանաչվի, բայց ինձնից շատ հաստատ չեք հասկանում քաղաքագիտության կանոններ, որ ինտերնետը ողբով ա լցված հայերի անվան տակ:
Ու ինչ ձեզ թվում ա, որ եթե ինչքան շատ պրոպագանդենք, էնքան կառավարությունները կիրազեկվեն ու մի օր ամերիկայի պրեզիդենտը կասի ցեղասպանությու՞ն… ամերիկայի պրեզիձենտը ինտերնետով հայաստան չի ման գալիս, որ տեսնի ինչքանով շատ ավելացավ ինֆորմացիան… ինքը քաղաքագիտությամբ ա զբաղվում:
Եկեք հարգենք զոհերին, գնանք (առանց սեմուշկա չռթելու ու պճնվաճ հագուստների) իրանց համար մոմ վառենք, իրանց հոգիների համար աղոթենք, բայց ոչ խեղճերի հոգիները ձեռառնելիք դարձնենք, ոչ թույլ տանք, որ մեզ ձեռ առնեն…
Սա գրում ա մի հայ, որ ամեն ապրիլի քսանչորսին մոմ ա վառում, ու աղոթում Աստծուն, որ ճանաչեն ցեղասպանությունը… ու պատասխան տվողներ հիմի չկան, իրանց թոռներն ե՞ն պատասխան տալու իրանց պապերի անասուն բնազդների համար (աա, չէ իրանք գեներ են ժառանգել, այ դրա համար)… Հայաստանը դրանից ոչ մի բան չի շահի, ոչ էլ կկորցնի. ինքը դա հարյուր տարի առաջ ա կորցրել… բայց կշահեն աշխարհի ուրիշ խեղճ ու կրակ երկրներ (էդ էլ արդեն, որ իրանց երկրում են մարդ սպանում… արժի՞ որ հույս ունենալ)… Սա գրում ա մի հայ, որը զզվել ա, որ իրան մոտենում են ու ասում, ախ դու կոտորված ազգի խեղճ ներկայացուցիչ, կամ այ դու հրեա դոդոշ անուղղելի, լավ են արել, որը նախընտրում ա, որ մարդիկ Հայաստանի մասին լսած չըլնեն, որ ինքը Հայաստանի վառ ու լավ կողմերը ներկայացնի մարդկանց, որ մարդիկ իմանան, որ Հայաստանը առաջին քրիստոնյա երկիրն ա, որ էդ դուդուկը Հայկական ա, որ Հայաստանը գինու ու ցորենի ու առատության երկիր ա, ու որ Հայաստանում խելացի ու պոտենցիալ ջահելություն ա մեծանում, այլ ոչ թե սեմուշկա չռթելով գերեզման գնացող, ֆրանսերենի իրա իմացությունը ցուցադրող ջահելություն ա ապրում, որ մենակ դժգոհում ա, լացում ու բողոքում
Կներեք ինձ…



